«Նրանք, ովքեր կատարել են այս անպատվությունը, պետք է պատասխան տան օրենքի ողջ խստությամբ»․ Ալեքսանդր Խինշտեյն
ՌուսաստանՊետդուման հորդորել է պատժել կիևցի նկարչին` հայրենիքը ծաղրող քանդակի համար։ Հայտնում է ուկրաինական Մեդուզա լրատվամիջոցը։
Գոստինի Դվորում Art Moscow ցուցահանդեսի կազմակերպիչները որոշել են մոսկվացիներին ցուցադրել Օլեգ Կուլիկի «Մեծ մայրիկ» կոչվող աշխատանքը, սակայն քանդակը վրդովմունք է առաջացրել։
«Նրանք, ովքեր կատարել են այս անպատվությունը, պետք է պատասխան տան օրենքի ողջ խստությամբ»,- գրել է պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը։
Քաղաքական գործիչը դիմումներ է ուղարկել դատախազություն և Քննչական կոմիտե՝ զինվորական փառքի խորհրդանիշները հրապարակային պղծելու դեպքի առթիվ գործ հարուցելու պահանջով։ Այն բանից հետո, երբ ինստալացիայի լուսանկարը հայտնվեց համացանցում, օգտատերերը կոչ արեցին հեռացնել Հայրենիքի հուշարձանի պարոդիան։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը նման կատարումը զազրելի է անվանել։