Լուսանկարներ չեմ մեկնաբանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Չավուշօղլուի կողմից Գորշ գայլերի նշանը ցույց տալուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական կազմակերպության ժեստն է ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկրում Թուրքիայի դեսպանատան բացման արարողության ժամանակ: