ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան 

«Պատերազմով վախեցնելը այսօր չի աշխատում. ընդդիմությունը լարվածության մեջ է գցել իշխող թիմին»

Քաղաքական

Ինչպես հայտնեցին ընդդիմադիրները, ապրիլի 25-ից սկսելու է իրենց բողոքի նոր փուլը, հանդես են գալու անհնազանդության բողոքի ակցիաներով: Նշենք, որ այսօր արդեն «Հայաստան» դաշինքն Իջևանից երթով գալիս է Երևան՝ մարզերի բնակիչներին կոչ անելու՝ միանան իրենց պայքարին:

Հասարակության որոշ զանգվածի կողմից քննարկվեց այն, որ կարծես թե, ընդդիմությունը այն նույն ճանապարհով է գնում, ինչով ժամանակին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, քանի որ նա էլ իր հեղափոխությունը սկսեց Իջևանից և անհնազանդության բողոքի ակցիաներով:

Ներկայիս իշխանության՝ ժամանակին գործելաոճի կրկնությունը ընդդիմության կողմից, վերջինիս հաջողելու շանսերի, իշխանության տրամադրությունների և այլնի շուրջ ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, որը բնական համարեց ընդդիմության ներկայիս գործողությունները.

«Ընդդիմության կողմից տեխնոլոգիաների կրկնությունը աշխարհում տարածված երևույթ է, ուղղակի պետք է հասկանալ, որ տեխնոլոգիայի մեխանիկական կրկնությունը, ոչինչ չի տա, այսինքն՝ եթե դու մեխանիկորեն կրկնես այն ամենը, ինչը 2018 թվականին եղավ, հաջողություն չի բերելու, միանշանակ: Այն ժամանակ լրիվ ուրիշ իրավիճակ էր, հիմա՝ ուրիշ»,- նշեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ հստակ գնահատական կկարողանա տալ միայն որոշ ժամանակ անց, երբ պարզ կլինի ընդդիմության անցած ուղին:

Ըստ Արմեն Բադալյանի՝ բնական էր, որ առաջին փուլին պետք է հաջորդեր երկրորդը, քանի որ սկզբնական փուլի նպատակը իրենց վրա ուշադրություն հրավիրելն էր.

«Ուշադրություն գրավելու շրջանը, կարծում եմ, հաջողվեց, ուղղակի պետք է շատ բաներ հաշվի առնել, օրինակ՝ ինչպիսին է հասարակության տրամադրությունը, ինչպես են ընդունում մարդիկ ընդդիմադիրների գործողությունները... շատ բաներ հաշվի առնելուց հետո նոր հաջողության կհասնեն, նաև պետք է հասկանալ, թե որն է նրանց համար հաջողությունը»,- նշեց նա:

Անդրադառնալով ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը՝ որում նշել էր, որ ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով, որպեսզի պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը, քաղտեխնոլոգն ասաց, որ իշխանական թևը վտանգ է զգում. «Իշխող թիմի ցանկացած ներկայացուցչի համար որտեղ վտանգ կա, սկսում է անմիջապես բացասական պիտակավորել, որը ևս նորմալ երևույթ է: Ընդդիմադիրների ներկայիս գործողությունները լարվածության մեջ են գցել իշխող թևի ներկայացուցիչներին: Իշխանական պատգամավորների ֆեյսբուքյան գրառումները վտանգի զգացողության վերաբերյալ առաջին ազդանշաներն են, որովհետև գիտեն, որ պատասխան են տալու շատ հարցերի համար, եթե, իհարկե, մնացին Հայաստանում: Ինչ վերաբերում է նրա նշած ազատ ընտրություններին, ապա կարող եմ ասել, որ Հայաստանում ընտրությունները միշտ կեղծվել են, կեղծվում են և երկար ժամանակ դեռ կկեղծվեն: Եթե ընտրության արդյունքները չեն բողոքարկվում, դա դեռ չի նշանակում, որ կեղծիք չի եղել: 2017 թվականին էլ այն ժամանակվա ընդդիմությունը, որի ղեկավարը այսօր վարչապետ է, չբողոքարկեց ընտրությունների արդյունքները, համարեցին լեգիտիմ, բայց դե գիտեինք, որ այն ամբողջովին կեղծել են»,- ընդգծեց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ պատերազմով վախեցնելը մտնում է ներկայիս իշխանության տեխնոլոգիաների մեջ, ինչն այսօր արդեն չի աշխատում: 

Հարցին՝ իշխանափոխություն կլինի, մեր զրուցակիցն ասաց, որ դժվար է կռահել. «Դա նույնն է, որ գուշակենք երկու օր հետո Հայաստանում անձրև կտեղա՞, թե՞ ոչ»:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՀնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել
Ամենադիտված