Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ) Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am 

Գերմանացի գործչի խոսքով՝ Գերմանիան ճնշում է գործադրում Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության հարցով

Հայաստան

Գերմանիան ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի թուրքական իշխանությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, գերմանական Յենա քաղաքի նախկին քաղաքապետ (2006-2018 թթ.) Ալբրեխտ Շրյոտերը:

Շրյոտերի տեղեկություններով՝ գերմանացի և թուրք քաղաքական գործիչների միջև յուրաքանչյուր միջոցառման կամ հանդիպման ժամանակ գերմանական կողմը բարձրացնում է Հայոց ցեղասպանության հարցը: Գերմանացի գործիչը կարծում է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Գերմանիայի գործադրած ջանքերը կնպաստեն Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունմանը:

Յենայի նախկին քաղաքապետին հուսադրում է նաև այն փաստը, որ գնալով աճում է այն թուրք գիտնականների, գրողների, արվեստագետների, հասարակական գործիչների թիվը, ովքեր սկսել են հետաքրքրվել Հայոց ցեղասպանության պատմությամբ և դրան առնչվող փաստերով:

«Մենք պետք է աջակցենք այս մարդկանց Թուրքիայում, ուստի ես կարծում եմ՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է լինել շարժում ներքևից՝ ստիպելու կառավարության ճանաչել հայերի ցեղասպանությունը», - նշեց գերմանացի գործիչը:

Ալբրեխտ Շրյոտերը երկրորդ անգամ է այցելում Հայաստան: 2016 թվականին, երբ Հայաստանի Հանրապետությունը տոնում էր իր անկախության 25-ամյակը, նա Երևան էր բերել Յենայի Ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ համերգ տալու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս անգամ Շրյոտերը եկել է մասնակցելու Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին: Ապրիլի 24-ին նա բարձրացել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ասում է, որ իր համար դա շատ կարևոր է, քանի որ որպես գերմանացի ինքը մեղավորություն է զգում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածներին Գերմանիայի մեղսակցության համար: Ալբրեխտ Շրյոտերը շեշտում է գերմանացիների կողմից այդ մեղքի գիտակցումն ու ընդունումը նույնիսկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո:

«Ինչպես գիտեք՝ Գերմանիան այն ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր: Դա սարսափելի մեղք է: Ես սրտի մեծ ցավով եմ վերաբերվում դրան եւ կարծում եմ, որ մենք՝ գերմանացիներս, պետք է ընդունենք այդ մեղքը: Ուստի ինձ համար սա ուխտագնացության պես մի բան է՝ խորհելու իմ ժողովրդի այդ մեղսակցության մասին», - բացատրեց գերմանացի գործիչը:

Գերմանիայի Բունդեսթագը՝ դաշնային խորհրդարանը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը ընդունել է 2016 թվականի հունիսի 2-ին:

1915-1923 թթ. երիտթուրքական կառավարությունը, այնուհետև նրանց փոխարինած քեմալականները սիստեմատիկ կերպով սպանել և բնաջնջել են Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության այլ հայաբնակ վայրերում ապրող մոտ մեկուկես միլիոն հայ: Հայության մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ է եղել, կա՛մ մազապուրծ լինելով երիտթուրքերի և նրանց դաշնակից ուժերի վայրագություններից՝ ապաստան է գտել աշխարհի տարբեր երկրներում:

Մարդկության դեմ իրականացված այս ծանրագույն հանցագործությունը անվանում են Հայոց ցեղասպանություն: Անատոլիայում ապրող հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների ֆիզիկական բնաջնջման և էթնիկ զտումների միջոցով երիտթուրքերը նպատակ էին դրել կյանքի կոչելու պանթուրքիզմի գաղափարախոսությունը եւ ձևավորվող թուրքական պետության տարածքում ստեղծելու էթնիկապես միատարր բնակչություն:

Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը զգալի մասը հայրենազրկվեց և փրկություն գտավ աշխարհի տարբեր անկյուններում: Սակայն ի հեճուկս Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և ցեղասպանության մյուս կազմակերպիչների՝ հայ ժողովրդի ամբողջական բնաջնջման ծրագիրը ձախողվեց և աշխարհը չմոռացավ այդ մեծ ոճրի մասին: Այսօրվա դրությամբ աշխարհի 35 երկիր պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Նրանց թվում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Իտալիան, Հունաստանը, Կանադան, Շվեյցարիան, Բրազիլիան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել
Ամենադիտված