Երևանի 2800-ամյակի այգու հարևանությամբ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Արտակարգ ՊատահարԱպրիլի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Բեյրութի փողոցում՝ Երևանի 2800-ամյակի այգու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, այգու անվտանգության աշխատակիցը մարել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։