Արարատ Միրզոյանն ու Նարենդրա Մոդին քննարկել են հայ-հնդկական հարաբերությունները
ՔաղաքականԱշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։
Քննարկվել են ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։