Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է ինքը մոտ երեք քայլ հետ գալիս. Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանի փաստաբան․ Aravot.am
ՀասարակությունՊարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորին դեռեւս մեղադրանք չի ներկայացվել, նա դեռեւս չի հարցաքննվել, գտնվում է ձերբակալման մեջ: Չեն եղել քննչական գործողություններ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
«Ըստ նրա՝ վրաերթի ենթարկողը դեռեւս չի հայտնել դեպքի հանգամանքները, թե ինչ պայմաններում է վրաերթը եղել: Փաստաբանի խոսքով, միայն հայտնել է, որ շատ է ցավում հղի կնոջ մահվան համար: Մեր զրուցակցի խոսքով, քանի դեռ իր վստահորդը չի խոսել, ինքը ձեռնպահ կմնա մեկնաբանություններ տալուց:
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ դիտելով համացանցում տարածված դեպքի տեսագրությունները, ինչ է եզրահանգել. տեսնո՞ւմ է վրաերթ անող Արամ Նավասարդյանի մեղավորությունը:«Նայել եմ՝ կարգավորողը՝ ձեռքերը պարզած կողք, աջ ձեռքն էլ պտտում է, այսինքն՝ ուղեկցողին ասում է՝ արագացրու, անցի: Իսկ դեմքի մասով կանգնած է դեպի Լեոյի փողոցի ուղղությամբ, ինչը նշանակում է, որ բոլոր երթեւեկության մասնակիցներն անխտիր, ներառյալ` հետիոտները պարտավոր են ղեկավարվել կարգավորողի ազդանշաններով: Նույնիսկ այն դեպքերում, եթե դրանք հակասում են լուսացույցի ազդանշաններին ու ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջներին»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը»,-գրում է լրատվամիջոցը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: