Բուրյաթիայում զինվորներին թաղելիս շնորհակալություն են հայտնում ՌԴ-ին
ՌուսաստանԲուրյաթիան ուկրաինական պատերազմում զոհվածների թվով երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանի շրջանների շարքում, իսկ առաջին տեղում Դաղստանն է։ Այս մասին հայտնում է Մեդուզան իր տելեգրամյան ալիքում։
Ուլան-Ուդեում և այլ բնակավայրերում գրեթե ամեն օր զինվորների հուղարկավորություն է տեղի ունենում, որի ժամանակ աջակցության խոսքեր են հնչում Ռուսաստանին՝ «նացիստների» դեմ պայքարում, և շնորհակալություն են հայտնում բանակին այն բանի համար, որ մահացած զինվորներին «ոչ թե լքել են», այլ տուն են տարել։