Ռուսաստանը չի խաղում «միջուկային պատերազմ» բառերի հետ․ Սերգեյ Լավրով
ՌուսաստանՌուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային պատերազմով, դրա մասին սկսել են խոսել արևմտյան երկրները։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Ինձ հարցրին, թե արդյո՞ք հնարավոր է միջուկային պատերազմ, միջուկային պատերազմ սկսելու ռիսկերը մեծացե՞լ են, և Ռուսաստանը ենթադրու՞մ է, որ դա կարող է տեղի ունենալ: Ես պատասխանեցի, որ դեռևս [Դոնալդ] Թրամփի վարչակազմի հետ մեր համագործակցության սկզբից ևեթ մենք առաջարկել ենք, որ նրանք վերահաստատեն Ռեյգանի-Գորբաչովի 1997 թվականի այն թեզը, թե միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և հետևաբար այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասել է Լավրովը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, հենց Ռուսաստանն է բազմիցս նախաձեռնել միջուկային բոլոր երկրների անունից հայտարարություններ ընդունել, որոնք հաստատում են միջուկային զենքի հետ կապված պարտավորությունները։
Լավրովն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը չի խաղում «միջուկային պատերազմ» բառերի հետ։