Հարգելի անհայտ ավագանիներ, օգնականներ չե՞ք մտածում, որ վաղը «վերևները» թռնելու են, դուք ի՞նչ եք անելու. Ջուլֆալակյան
ԲլոգոսֆերաՆախկին ՔՊ-ական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մինչև մի որոշ ժամանակ առաջ, երբ սոց. հարթակներում հանդիպում էի ծանոթ քպ-ականի տխմար գրառման( հաճախ առանց հասկանալու copy-paste արված ), փորձում էի բացատրել, հասկացնել, որ առնվազն շատ խոցելի է գրվածը, կարծում էի, չեն հասկանում ուղղակի…:
Հիմա արդեն կարդում եմ, ժպտում, անցնում առաջ: Հասկանում եմ, որ գործ է , անում են…
հ.գ. միակ բանը, որ դեռ չեմ հասկացել, կուսակցության 3-րդ էշելոնի պահվածքն է, երբ հետևողականորեն իրենք իրենց խայտառակող գրառումներ են անում:
Լավ, գոնե չե՞ք մտածում, որ վաղը «վերևները» թռնելու են(եթե հասցնեն), դուք ի՞նչ եք անելու: Ձեր ինչների՞ն է պետք ախր հարգելի անհայտ ավագանիներ, օգնականներ, քարտուղար/ուհիներ և այսպես շարունակ: Գոնե տեղ թողեք, որ հետո կարողանաք տարրական գործ գտնեք:
Բացառիկ հանցագործ
խմբակի եք ծառայում ախր՝ ապացուցված ՊԵՏԱԿԱՆԱԿՈՐԾԱՆ:
հ.գ. հիմա էլ պարզվեց «ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն…» է ցույցեր անում»: