Հադրութեցի անչափահաս Վիգենին կարմիր բերետները վնասվածքներ են հասցրել. փաստաբան
ԲլոգոսֆերաՀադրութեցի Վիգեն Գրիգորյանն է, անչափահաս է, վրան բերետների հերթական հանցագործության հետքերն են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:
«Բերետները վերցրել են նաև Վիգենի հեռախոսը, համարն անջատել, բաժին հեռախոսը չեն ներկայացրել: Խոշտանգման և կողոպուտի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում: Ոտքը առերևույթ կոտրված է»,-նշել է նա:
Նույն դեպքին անդրադարձել է նաեւ «Իրավական ուղի» ՀԿ հմահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ նշելով. «Հերթական հակա-հայկական գազանությունը կարմիր բերետների կողմից։ Վայրենաբար վնասվածքներ են հասցրել անչափահասին, առերևույթ կոտրել են ոտքն ու հափշտակել հեռախոսը…
Այս ստորաբաժանումը թերևս ձգտում է հեյդար ալիևի շքանշանի։ Կարծում եմ՝ արժանի են ...
ՀԳ. Բնականաբար, գործը կկոծկվի ու այս գազանության հեղինակը կպարգևատրվի»։