Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որի ընթացքում շարժման ներկայացուցիչները կամփոփեն օրը և կտեղեկացնեն այսօրվա և հետագա անելիքների մասին։
Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր անհնազանդության ակցիաներ են արել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Երևանում տեղի է ունեցել երկու ավտոթերթ, ընդդիմադիրների տարբեր խմբեր քայլերթ են մայրաքաղաքում, ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել վեց տասնյակից ավելի մարդու։