Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ) Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին 

Սասուն Խաչատրյան, ինչո՞ւ ես թաքցնում, որ քեզ աշխատանքի չեմ ընդունել, դրա համար ես լարված ինձ հետ. Աղվան Հովսեփյան

Քաղաքական

Երբ Սասուն Խաչատրյանին ազատեցին Դատախազությունից, եկավ ինձ մոտ, հանձնեց քննություններ, որ ընդունվի Քննչական կոմիտե՝ աշխատանքի, հանձնեց քննությունը, բայց ես նրան չընդունեցի։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում իր գործով դատական նիստին հայտարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Աղվան Հովսեփյանն իր պարգեւատրել է, սակայն դա իրեն չի խանգարում, որ Հովսեփյանին կալանավորի եւ գործը քննի։

«Իմ բարեկամ Մհեր Խաչատրյանը, որը նրա հայրն է, որի հետ այժմ էլ ես մտերիմ հարաբերություններ ունեմ, նա նույնպես եկավ ինձ մոտ, խնդրելու, որ տղային ընդունեմ աշխատանքի, ես չընդունեցի նրան աշխատանքի։ Բացատրեցի, թե ինչու չեմ ընդունում աշխատանքի, որովհետեւ դատախազ աշխատած ժամանակ միջնորդագրեր էր ուղարկում ամենաշատը երեւի դատախազներից, քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ միջնորդագրերի 90 տոկոսը մերժվում էր որպես անհիմն եւ անօրինական։ Այդ ընթացքում աշխատակիցները նույնպես գալիս ու ասում էին՝ պարոն Հովսեփյան, հանկարծ չընդունեք աշխատանքի։ Ինչո՞ւ ես հանրությունից թաքցնում, որ Հովսեփյանը քեզ աշխատանքի չի ընդունել, դրա համար էլ դու լարված հարաբերություններ ունես Հովսեփյանի հետ»,- հայտարարեց Աղվան Հովսեփյանը։

Նշենք, որ այս պահին պաշտպանները դատարանին միջնորդում են Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխել։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Հովսեփյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչը մերժվել էր։

Ըստ մեղադրանքի՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Հովսեփյանին վերագրվում է նաեւ այլ ենթադրյալ հանցավոր արարքների կատարում:

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում: Նրա պաշտպանները պնդում են, որ Հովսեփյանն ակնհայտ ապօրինի պահվել է կալանքի տակ եւ պահանջում են այդ առիթով քրեական գործ հարուցել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի
Ամենադիտված