Փաշինյանը, եթե համարձակություն ունի, թող այժմ գեթ մեկ վայրկյան անցնի փողոցը հեծանիվով․ Լիլիթ Գալստյան
ՏեսանյութերԻշխանությունը գիտակցում է իր օրերի վերջնաժամկետը եւ իր հենարանը մնացել է բռնությունը եւ ուժային կառույցները։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Լիլիթ Գալստյանի խոսքով՝ իշխանությունը բռնաճնշումներով եւ մարդաորսությամբ փորձում է ճնշել ընդվզման ալիք։
«Տեսնելով, որ ՀՅԴ-ն «Դիմադրություն» շարժման առաջամարտիկներից է, բռնություններ են սկսել մեր կառույցի նկատմամբ։ Մեզ հնարավոր չէ մահակներով, բանտերով, Նիկոլ Փաշինյանի ստահակական հայհոյանքներով վախեցնել։ Արժանապատիվ հայ ժողովուրդը արթնացել է։ Այն Փաշինյանը, որը սիրով եւ թավիշով եկավ իշխանություն, այժմ եթե համարձակություն ունի, թող գեթ մեկ վայրկյան անցնի փողոցը հեծանիվով»,- նշեց Լիլիթ Գալստյանը։