Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Եթե հրաշք լինի, որն անպայման պիտի լինի, և ես էս երեխուն գրկած մտնեմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, Վարդանս կվերածնվի... Դավիթ Ամալյան

Բլոգոսֆերա

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որի որդին եւս զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում,  գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. 

«Տպավորություններս բավականին շատ են ու հետաքրքրությամբ' գունեղ, ևրոպայի, իմ և ընկերներիս համերգային շրջայցից, որի ավարտին մնաց մի քանի օր, բայց կուզեմ ձեզ հետ կիսվել մի շատ հուզիչ պատմությունով, որն իր ենթատեքստային ասելիքով, առավել ևս հիմա անհրաժեշտ ա։

Նախ չգիտեմ, թե ինչ անվանեմ հենց էս օրերին երկրում չլինելըս, ինչից սիրտս արդեն պայթում ա, ճակատագրի հեգնանք, թե ինչ-որ ուրիշ մի բան, բայց ասեմ, որ շրջայցի ժամանակ հանդիպածս 11 համայնքները իրենց գունաջերմով տարբեր էին և մեկը մեկից պայծառ, մի գուցե սա սուբիեկտիվ կարծիք է, որովհետև ես նաև խոսում եմ հանդիսատեսի մասին, բայց ես շնորհակալ եմ բոլորին ինձ և ընկերներիս էդքան շատ էմոցիա ու ապրումներ փոխանցելու համար...
Եթե սկսեմ շնորհակալություններս անունավորել, ամբողջ գրառումը չի հերիքի), թեպետ չեմ կարող չնշել գլխավոր մեղավորին' գրեթե ընտանիքիս անդամ դարձած Մարինա Հովհաննիսյանին, ով ինձ, էս դեպքում համոզելը մի քիչ մեղմա ասված, երևի, թե ստիպեց, որ նստեմ ինքնաթիռ, և առայսօր գտնվեմ այստեղ։
Ինչևէ անցնեմ պատմությանս...
Դեռ մի քանի ամիս առաջ ևրոպայից , ավելի ստույգ Գերմանիայից (կոնկրետ քաղաքը չեմ հիշում) մի շատ հուզիչ զանգ ստացա, զանգողը էդտեղ ապրող մի երիտասարդ տղա էր, Կարո անունով, ինձ խնդրեց, որ բացեմ հեռախոսի էկրանը, որպեսզի ինձ ինչ-որ կարևոր բան ցույց տա և ասի, բացեցի տեսա մի կարգին տղա, ձեռքերին էլ երկու երևի, թե մի քանի ամսական լուսավոր երեխեք ու իրար շատ նման։

Առաջին մեր զրույցը սկսվեց «բանավեճով» որովհետև Կարոն որոշեց ինձ դիմել «պարոն»- ով, հետո իմ հաղթանակով ավարտվելուց հետո Կարոս շատ հուզված ասեց. _ Դավիթ ջան էս իմ զույգ տղերքն են, որոնցից մեկը Մոնթեն ա, մյուսը Վարդանը, քո Վարդանը Դուշմանի անվանակիցն էր, իմը արդեն Իր անվանակիցն ա...
Հիմա ինձ թվում ա, թե կարիք չկա նկարագրելու էդ պահին իմ հոգեվիճակը. և էդ հուզիչ ջերմությամբ էլ մի քիչ, կարճ, բայց շատ խորը զրույցից հետո ես ու Կարոն իրար էկրանային հրաժեշտ տվեցինք։

Երեք օր առաջ Գերմանիայի Աշաֆենբուրգ քաղաքում պիտի հանդես գայինք, եկեղեցու դահլիճում, ի դեպ ասեմ, որ շատ տպավորված եմ էդ հրաշք համայնքից, որովհետև էս համայնքը շատ նման էր երբևէ ֆիլմերի մեջ իմ տեսած հրեաների համայնքներին (լավ իմաստով). չկար կուսակցական, կամ կրոնական տարանջատումներ ու միասնական էին... Մինչ համերգը տեղեկացա, որ դրսում ինձ մարդ ա սպասում, շտապեցի դուրս կարծելով որևէ ընկերոջ, կամ բարեկամի անակնկալ հայտնվելուն, թեպետ հետո դրանք էլ եղան, բայց էդ ժամանակ Կարոն դուրս եկավ դիմացս' ձեռքերին էդ երկու արդեն իմ տեսածից հետո մի քիչ մեծացած, կապուտաչյա, լուսավոր ու ղոչ տղեքը։ Էդ երեքի հետ ողջագուրվելուց հետո, Կարոն իմ գիրկը դրեց Վարդանին, ով աննկարագրելի խորությամբ և յուրահատուկ ժպիտով սկսեց ուսումնասիրել ինձ, մենք շատ արագ ընկերացանք, իսկ Վարդանի ծնողները ասում էին, որ ի տարբերություն Մոնթեյի, ինքը շատ հազվադեպ ա ժպտում, միշտ մտքերի մեջ, ինչ-որ մի կետի նայելով, և հիմա հակառակն էր, Մոնթեն խոժոռ ու նենց մի տղավարի հայացքով նայում էր ախպորը գրկած ինձ, իսկ ախպերը շարունակում էր աչքերիս մեջ ժպտալ...
Կարծում եմ հիմա էլ կարիք չկա նկարագրել իմ ապրումները, բայց քանի, որ սա գրառում ա, ոչ թե պատմվածք, մոտենամ ասելիքիս։

Համերգն ավարտվեց շատ հուզիչ, ուժեղ, սիրառատ և իմաստուն էդ տաք հանդիսատեսի շնորհիվ, ի դեպ բոլոր համերգներն էդպես անցան, և բոլորի լավ անցնելու առաջին և կարևոր պատճառը մեր հրաշք հանդիսատեսն էր.
Էս երեխեքը գրեթե առանց աչք թերթելու իմ դիմացը նստած էին, էլի Մոնթեն հոնքերը կիտած, իսկ Վարդանը ժպիտով...

Համերգի ավարտից հոտո Կարոն երեխեքի հետ ինձ մոտեցավ ու ես արդեն կարոտած գրկեցի Վարդանին, մենք եկեղեցու խորանում եինք կանգնած և մի տեսակ ակտուալ համարեցի Վարդանի քավորության համարձակ առաջարկ անել Կարոյին, եթե իրենք, որոշած, կամ ավանդական քավոր չունեն, Կարոն լռեց, ինձ թվաց առաջարկս դուրը չեկավ, բայց հետո ընդհատեց իր լռությունն ու ասեց Դավիթ ջան ինքը պիտի ՇՈւՇԻԻ ՂԱԶԱՉԵՑՈՑ եկեղեցում կնքվի...

Բավական երկար քարացած լռելուց հետո ես հասկացա, որ, եթե հրաշք լինի, որն անպայման պիտի լինի, և ես էս երեխուն գրկած մտնեմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, Վարդանս կվերածնվի...

Հիմա անկեղծ ասած էս պահին, գրելիս իմ աչքերն էլ մի քիչ թրջվեցին, որովհետև դեռ հեռվում եմ, Փարիզում, դեռ մի համերգ մնացել ա, Փարիզի Ալֆոռվիլ քաղաքում, բայց ասեմ, որ մարտական տրամադրված եմ վերադառնում հրապարակ դուրս եկած ընկերներիս միանալու նպատակով, որպեսզի իրականանա Շուշին հետ բերելու առաջին քայլը, պետությունը վերականգնվի, հակապետական բանջարաբոստանային կուլտուրաները հեռանան էն ղեկից, որին չեն տիրապետում...
Ավարտս սկզբից հասարակ էր, բայց անհրաժեշտ...»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված