«Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարված է․ 5 րոպեից բացում ենք մուտքերը»․ Իշխան Սաղաթելյան
Քաղաքական«Մինչև այս պահը բոլոր մուտքերը փակված են, մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարված է։ Ոստիկանությունն այս ընթացքում փորձ արեց բացելու մուտքերը, սակայն չկարողացան։ Ես առաջարկում եմ 5 րոպե հետո բացել բոլոր մուտքերը, լսել, թե ինչ կասեն մեր պատգամավորները, թե ինչ է տեղի ունեցել ներսում, ապա երթով կշարժվենք Ֆրանսիայի հրապարակ». Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը հավելեց, որ այսօր երեկոյան ևս կարևոր ծրագիր կա։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից քաղաքացիները փակել են ԱԳՆ բոլոր մուտքերը, իսկ քիչ առաջ պատգամավորները մուտք էին գործել ԱԳ նախարարություն։ Նրանք հանդիպեցին մասնավորապես ԱԳ փոխնախարարներ Մնացական Սաֆարյանի ու Վահե Գևորգյանի հետ, ովքեր հրաժարվեցին ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։