Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջ Հրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի Գիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն 

Դուք ջնջում եք հայոց արդի պատմությունը, ըստ երեւույթին՝ դիտմամբ, եւ ուզում եք այն սկսել ձեզնով ու ձեզնից. Րաֆֆի Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Մեր Հայրենիք՝ թշվառ, անտեր, մեր թշնամյաց ոտնակոխ» վերտառությամբ հոդվածում գրում է․

«Խորհրդային վերջին տարիները հիշեցնող՝ «Ժողովրդավարության հայկական ֆորում» անվանմամբ ձեր ինքնաձեռնարկին հրավիրեցիք՝ առանց խոսքի իրավունքի, որ ի՞նչ. ընկնեմ սրահում ներկա միակ՝ պետական տեսախցիկի բացառիկ «առատաձեռնության» տակ, որպես թե՝ ահա ընդդիմությունը ներկա է եւ՝ մեղսակի՞ց։

Ի՜նչ ժողովրդավարություն… ստուգապես՝ դրա երեսպաշտ նահանջն է՝ քաղաքական բանտարկյալներ (ներառյալ՝ մինչդատական վարույթում՝ որպես պատժիչ նախագործիք), բռնաճնշումներ, խոսքի ազատության սահմանափակումներ, լրատվական սեւ ցուցակներ, կրթության եւ այլ ոլորտների կուսակցականացում, շահերի բախում կառավարման համակարգում, վարչական ռեսուրսի չարաշահում, որոշումների ոչ թափանցիկ ընդունում, ժողովրդին պատկանող միջոցների անվերահսկելի վատնում: Կարճ՝ հին արատների նորովի եւ բազմապատիկ խտացված շարունակություն։

Սա դեռ «ոչինչ»։

Մեր Հայրենիքի հետ ի՛նչ արեցիք, ի՛նչ եք տակավին հանում-զիջում։
Հիմա էլ վերադարձաք եւ ահա՛ ձեր սողացող մեթոդաբանության հանգույն, «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։ Դա այն ամենն է միգուցե, որ դուք մի կերպ խնդրեցիք, եւ նա ձեր սիրույն՝ բարեհաճեց։

Նոյեմբերի 9-ին ստորագրված զինադադար, գիտակից հրաժարականից աչքածակորեն հրաժարում, սեփական ժողովրդից թաքուն բանավոր պայմանավորվածություն եւ հավելյալ նահանջ, թշնամու կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման հանդուրժում, Հանրապետության միջպետական ճանապարհի ինքնակամ, միանձնյա հանձնում, Հայաստանում եւ Արցախում շարունակվող բռնազավթումների անտեսում։
 
Իսկ հիմա թարմացված հին ձեւակերպումով ուզում եք ջնջել ոչ թե Մինսկի խումբը կամ 30 տարվա դիվանագիտությունը՝ լավ թե վատ, այլ մի ողջ ազգի կյանքի իմաստ, ոգու էություն, պայքարի կենսագրություն՝ հազարավոր հերոսներով ու նահատակներով կերտված։ Նրանցից նորագույնը ձեր անմիջական պատասխանատվության տակ է, եւ մնալու է անջնջելի «մինչեւ վերջ»։

Դուք ջնջում եք հայոց արդի պատմությունը, ըստ երեւույթին՝ դիտմամբ, եւ ուզում եք այն սկսել ձեզնով ու ձեզնից։ Ձեզ չի հետաքրքրում ոչ առաջին Հանրապետությունը, ոչ էլ անգամ Հայկական ՍՍՀ-ը, որ ասենք՝ «նշաձող փնտրեք»։ Ուզում եք ամբողջովին նորը, ամբողջովին ձերը։

Ուզում եք հաղթել Հայրենիքի՞ն։

Չեք հաջողելու։ Նա հավերժ է։ Դուք սիրել եք, հետո էլ՝ ուխտդ դրժել։ Ներողություն հայցեք։ Ոչ թե կեղծավոր խոսքով, այլ իմաստալից արարքով։ Ոչ թե ուրիշի հետքերով եւ ձեւի համար ծունկի գալով, այլ ամբողջ հոգով խոնարհվելով՝ դուք գիտեք ինչի համար, քաղաքացու եւ Նրա առջեւ։

Պատմության ընձեռած ձեր բաժինը առաջնորդեցիք, գնաց։ Մնացյալը մաքուր մեղք է եւ՝ վախճան»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. Զատուլին
Ամենադիտված