Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյան Mazda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հոսպիտալացվել է
Արտակարգ ՊատահարՄայիսի 24-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչը՝ 33-ամյա Դավիթ Շ․-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 74-ամյա Տանյա Տ․-ին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնոթւոն ստանալուց հետո նրան տեղափոխել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ի գումարակի 1-ին վշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Դավիթ Շ․ն աշխատում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում՝ որպես վարչության պետի տեղակալ։