«Ի վերջո ընդունվեց մեր պահանջը, որ գոնե 30 ծնող ներս մտնի։ Մենք հիմա ներս կմտնենք ու կմիջնորդենք, որ լրագրողներն էլ ներս մտնեն». Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի շենքի մոտ իրականցվող բողոքի ակցիաի ժամանակ ասաց Կարին Տոնոյանը։
Ծնողներին պետք է ընդունի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ ընդունելու է 15 ծնողի։
Տոնոյանը բոլորին խնդրեց մեկ քայլ հետ գնալ, որպեսզի հնարավոր լինի ծնողների առաջ գալու համար։ Նա առաջարկեց ամեն ընտանիքից մեկ ծնողն ներս մտնի, որպեսզի հնարավորինս շատ ընտանիքներ ներսում ներկայացված լինեն։