Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Պետդեպ Ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը, սպասում է ցասումը Երևանում լինի, կմիանա (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարկաբեկող ոչ մի իրական հանգամանք կամ փաստ գոյություն չունի․ Վարդան Ոսկանյան Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Թբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ Շվաբե Ռուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենան Էդ Ալիև շանորդին թող իմանա, որ հայը չի հանձնվելու, մինչև վերջ կանգնելու ենք․ բնակիչ (տեսանյութ) Կիրանցին պայքարում է, որ մեր հայրենիքը չդառնա Ադրբեջան. բնակիչ (տեսանյութ) 

Փաշինյանն ու թիմակիցները «ջրել» են հանրությանը խոստացած մեգա նախագծերը

Վերլուծական
Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները հեղափոխությունից հետո մեկը մյուսի հետևից մեգա նախագծերի անոնս էին անում և տպավորություն էր, որ Հայաստանը դառնալու է մի մեծ շինհրապարակ, ժողովուրդն էլ ի վերջո կունենա բաղձալի նոր աշխատատեղերը: Սակայն, հեղափոխությունից չորս տարի անց կարող ենք ամփոփել և եզրակացնել, որ Փաշինյանի և մյուս ՔՊ-ականների կողմից հանրությանը ներկայացված նախագծերից գրեթե ոչ մեկը այդպես էլ կյանքի չկոչվեց:
 
Դիցուք՝ դեռևս Ռոմանոս Պետրոսյանի կառավարման ներքո գտնվող Կոտայքի մարզպետարանը խրոխոտ ու ինքնավստահ կերպով հայտարարեց․ «Կոտայքի մարզում վերելակների արտադրություն կհիմնվի»։ Անցել է ավելի քան երկու տարի, բայց այս «գրանդիոզ» նախաձեռնությունից որեւէ ձայն-ծպտուն չկա։ Սա էլ, ինչպես Փաշինյանի կառավարության բազմաթիվ այլ խոստում-հայտարարություններ, մնաց թղթի վրա՝ որպես ժամանակից շուտ ոգեւորության, առուն չթռած՝ հոպ ասելու հերթական օրինակ։ Վերելակների գործարանը պետք է կառուցեին չինացիները Չարենցավանում։ Դրա համար նրանք այցելեցին Չարենցավան, տարածք ընտրեցին ու անհետացան։
 
ՀՀ քաղաքացին Փաշինյանից ակնկալում է պարզաբանում, թե ինչ եղավ նույն Արմավիրի Մերձավան համայնքի կենցաղային տեխնիկայի գործարանի հետ, որի բացմանը մասնակցեց 2018-ի դեկտեմբերին: Ի՞նչ եղավ 4,5 միլիոն ներդրման եւ ութսուն աշխատատեղի եւ 126 հազար միավոր տեխնիկայի հետ, որը պետք է արտադրվեր ընդամենը մեկ տարում: Իսկապես, ո՞ւր են հայկական հեռուստացույցները, որ բյուջեն լցնելու համար Փաշինյանը հույսը դրել է գյուղացու սիգարետի եւ օղու վրա։
 
Հայաստանում 10-15 միլիարդ դոլարի ներդրում պետք է արվեր այսպես կոչված` խելացի քաղաքների կառուցման համար։ Այս հարցը գտնվում էր այն ժամանակվա ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կուռացիայի ներքո, սակայն, որ աստղաբաշխական ներդրումներին ականատես եղանք, ոչ առավել ևս այս կայսերական ծրագրի իրականացմանը։
 
Գյումրիում ճոպանուղի կառուցելու ֆանտաստիկ թվացող և լուրջ ներդրումներ պահանջող ծրագիրը ևս կյանքի չկոչվեց։ Այդ ընթացքում Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր Հովհաննես Հարությունյանը։
 
Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի խոսքով՝ 2020թ-ին մարզում պետք է իրականացվեին մի շարք ծրագրեր՝ ուղղված բիզնեսի, առողջապահության, կրթության ոլորտներին: Այն ժամանակվա մարզպետը նշել էր, որ գործարարի կողմից Երևան-Մխչյան ավտոճանապարհի վրա նախատեսվում է կառուցել 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա, որի կառուցման համար կներդրվի $4.5 մլն: Թե ինչ եղավ հետո` անչափ հուզիչ էր...
 
Ինչպես տեսնում ենք՝ իշխանությունների, մեղմ ասած, փնթի մանիպուլյացիաները շատ արագ ջրի երես են դուրս եկել, իսկ հպարտ քաղաքացիների՝ իրենց խաբված զգալու առիթները կրկնակի անգամ ավելացել են: Ի վերջո, տալով խոստումներ, որոնք հետո պետք է գրվեին սառույցին, ՔՊ-ականները առաջին հերթին չարաշահել են իրենց քվե տված քաղաքացիների վստահությունը և չեն արդարացրել այն:
 
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույնպես աչքի է ընկնում էքստրավագանտ խոստումներով։ Դրանցից մեկը Գյումրիում նյույորքցի Թոդդ Ֆաբաքերի ներդրմամբ՝ «Դիստրիկտ» էկո թաղամաս կառուցելու, մյուսը՝ «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ հիմնելու մասին էր, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Ի դեպ, գյումրեցիները տևական ժամանակ է՝ լսում են Վահան Քերոբյանի այս ծրագրի մասին, երբեմն ժպտում, ինչպես ժպտում էին ու հումոր անում Գյումրիում թռչող տրամվայի (Սքայ Գյումրի) ծրագիրը քննարկելիս։
 
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնավարման ողջ ընթացքում խոստանում էր աղբի վերամշակման գործարան կառուցել։ Իհարկե, չկառուցեց, սակայն այժմ էլ այդ նույն ծրագիրը ցանկանում է իրականացնել գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Թերևս, նա էլ չհասցնի, քանի որ ինչպես հասկանում ենք` Սարգսյանը երկար չի ղեկավարելու մայրաքաղաքը։
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Պետդեպ Ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը, սպասում է ցասումը Երևանում լինի, կմիանա (տեսանյութ)Բագրատ Սրբազանին վարկաբեկող ոչ մի իրական հանգամանք կամ փաստ գոյություն չունի․ Վարդան ՈսկանյանՈւկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Թբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվելԱդրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ ՇվաբեՌուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենանԷդ Ալիև շանորդին թող իմանա, որ հայը չի հանձնվելու, մինչև վերջ կանգնելու ենք․ բնակիչ (տեսանյութ) Կիրանցին պայքարում է, որ մեր հայրենիքը չդառնա Ադրբեջան. բնակիչ (տեսանյութ) Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը. ՀԺՄ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի«Կրեմլի շպիոնները դավեր են նյութում»․ Անահիտ Սարդարյանի և Նարեկ Մարգարյանի հումորային հոլովակը (տեսանյութ)Գագիկ Խաչատրյանը զրկված է պատշաճ բուժօգնություն ստանալուց, ստացվում է՝ ՄԻԵԴ որոշումը չի կատարվում․ փաստաբան Քիմ Քարդաշյանին քննադատել են առանց կրծկալի ներկայանալու համար (լուսանկար)Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարար Մկրտչյանի՝ Հայաստան այցելելու հրավերըԼրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող. ՔԿԹբիլիսիում բողոքի ցույց է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ (տեսանյութ) Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե ԿիրակոսյանՄոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացելԲագրատ Սրբազանին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է․ նա անձնական եկամուտներ չի ստացել․ զրպարտության հետքերով․ CivilnetԲերետավորները բռնություն են կիրառել 24News-ի լրագրողի նկատմամբ (տեսանյութ) ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մեր երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում պայքարը շարունակվում է․ ուղիղՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանՔիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը․ ԱԺԲԲերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Ոստիկանները «Տաճոյի Լյովայի» մոտից մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբՔաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ)«Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է». ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ)Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինՖրանսիայի ՆԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է անջատողականությանն աջակցելու մեջ Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ)ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ Ազգը պետք է լինի Տավուշի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ)ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայր Մեր ադրբեջանցի զինվորները գտնվում են մեր տարածքում․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)
Ամենադիտված