ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետ Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Դատավորնե′ր, դատախազնե′ր, ոստիկաննե′ր, Փաշինյանը ձեզ մենակ է թողնելու, ասելու է` դուք եք մեղավորը (տեսանյութ) Եթե մի քիչ հայ լինեիք՝ Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին ՔՊ-ն 2026 թվականի ընտրություններում Կիրանցում մեծ հաղթանակ է տանելու. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել կատարվածի մեջ. Politico Փոքրիկ ֆուտբոլիստները կեսգիշերին անակնկալ այցելել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Արցախը պետք է պահենք որպես մեզ համար ուղեցույց, որևէ մեկը սա չպիտի դիտարկի որպես ռազմատենչ խոսք Հացադուլավոր Լեո Նիկոլյանը քաղաքական ապաստան է խնդրում Հայաստանից (տեսանյութ) ՈւՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Արցախի պատգամավորների և կառավարության անդամների հետ 

Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը. ՀԺՄ

Իրավունք

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, լրագրողի նկատմամբ ցանկացած ճնշում՝ պայմանավորված նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ, սակայն պետք է նշել, որ տեղի ունեցածն իրավապահ համակարգի որդեգրած կրկնակի ստանդարտների գործելակերպի արդյունքն է: Այս մասին ասված է այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հայտարարությունում։

«Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև: Վերջինիս պնդմամբ՝ Արթուր Սուքոյանը հարվածել է իրեն Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ իր հրապարակման համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավորների խոսքով էլ՝ եղել է քաշքշոց, ինչը սկսվել է այն բանից հետո, երբ լրագրողը հայհոյել է:

Ինչևէ, իրավական գործընթաց է սկսված, և իրավապահ մարմինների տիրույթում է տեղի ունեցածի լրիվ, համակողմանի ու արդարացի քննություն իրականացնելը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, լրագրողի նկատմամբ ցանկացած ճնշում՝ պայմանավորված նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ:

Պետք է նշել, սակայն, որ տեղի ունեցածն իրավապահ համակարգի որդեգրած կրկնակի ստանդարտների գործելակերպի արդյունքն է:

Հիշեցնենք, որ ո՛չ ՀՀ Գլխավոր դատախազությունը, ո՛չ քննչական մարմինը, և ո՛չ էլ ոստիկանությունը որևէ կերպ չարձագանքեցին, երբ Ազգային ժողովի գործող  փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը, երբ «5-րդ ալիքի» լրագրող Կարինե Մանգասարյանին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Քրիստինե Պողոսյանը փողոցային բառապաշարով սպառնացին ու քաշեցին վերջինիս միկրոֆոնը՝ փորձելով գցել այն, երբ լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ոստիկանները տառացիորեն քարշ տալով դուրս բերեցին ԱԺ շենքից, երբ նույն Անի Գևորգյանին Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում կառավարող ուժի համակիրները փայտով հարվածեցին, երբ օրեր առաջ Տավուշում անմարդկային կերպով, ձեռնաշղթաներով գետնին նետեցին Անի Գևորգյանի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, երբ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սանձարձակ վարքագիծ դրսևորելով, վիրավորեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, երբ նույն Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իսկական տեռոր սկսվեց, երբ օրեր առաջ ոստիկանները հրեցին ու գցեցին «Oragir.news.am» կայքի լրագրող Անի Ներկարարյանին, երբ իր բնակարանից դուրս գալիս, անմարդկային կերպով հետևից հարձակվեցին «Antifake.am» կայքի հիմնադիր, հաղորդավար Նարեկ Սամսոնյանի վրա ու նրան տապալեցին գետնին: Օրինակները բազմաթիվ են... Նշված դեպքերից որևէ մեկով այդպես էլ քրեական վարույթ չնախաձեռնվեց:

Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը: Առհասարակ ԱԺ-ն հարաբերություններ պարզելու տեղ չէ, բայց երբ Խորհրդարանը ղեկավարում է մի անձ, ով իրեն թույլ է տալիս հրահանգել, որ իրեն վիրավորած քաղաքացու ձեռքերը բռնեն, որ ինքը թքի նրա վրա, ամեն բան, փաստորեն, ցավալիորեն հնարավոր է դառնում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման, չդիմել ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի, չխոչընդոտել որևէ լրագրողի աշխատանք՝ անկախ վերջիններիս՝ այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումից, անկախ այն հանգամանքից, թե որ լրատվամիջոցում է այդ լրագրողն աշխատում՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամերձ»,- նշված է հայտարարությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետՓաշինյանական վարչախմբի պարագայում մարդիկ կալանավորվում են իրենց հնչեցրած հանրային սուր կարծիքի համար․ Դավիթ Ֆիդանյան Քաղաքական հայտարարություններ թույլ չեմ տալու անել. խոսում ենք բացառապես գործից. Արման Հովհաննիսյան (տեսանյութ) ԶՊՄԿ-ի կողմից 70 միլիոն դրամի նվիրատվությունը վարչապետի տիկնոջ հիմնադրամին կոռուպցիոն ռիսկ է պարունակում․ Նաիրի Սարգսյան Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար«Թաքցնում եք, որ «Սորոսի» հիմնադրամում եք աշխատել, ի՞նչ երաշխիք, որ ազդեցության գործակալ չեք»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ) Դատավորնե′ր, դատախազնե′ր, ոստիկաննե′ր, Փաշինյանը ձեզ մենակ է թողնելու, ասելու է` դուք եք մեղավորը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱրցախի պետնախարարն ու բազմաթիվ պաշտոնյաներ այստեղ են՝ հանդիպելու Սրբազանի հետ. ԱՀ ԱԺ փոխխոսնակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր Բերետավորները՝ չնայած 24 շաքարին ու 240 ճնշմանս, փոխանակ հիվանդանոց տանեին, տարան ՔԿ. ակտիվիստ Եթե մի քիչ հայ լինեիք՝ Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին Հեքիաթների ժանրից է, որ այս շարժումը կհաջողի. Վահագն Ալեքսանյան Հայաստանում ունենք տասնյակ քաղբանտարկյալներ. կալանքը դարձել է մահակ. Գոհար Մելոյան Իջևանի ոստիկանապետը Հ1-ի վարորդն է դարձել. Գարիկ Ղուկասյան (տեսանյութ) «Կաննի» կինոփառատոնում Պուտինի մասին ֆիլմ են ներկայացրել (տեսանյութ)Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններՔՊ-ն 2026 թվականի ընտրություններում Կիրանցում մեծ հաղթանակ է տանելու. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել կատարվածի մեջ. PoliticoԱրայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին Փոքրիկ ֆուտբոլիստները կեսգիշերին անակնկալ այցելել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Նիկոլ, օրերի հարց է, չես պատկերացնում, թե շարքային ոստիկանները ոնց են նողկում քեզնից. Զոհրաբյան (տեսանյութ)Հայաստանի իշխանության տապալման հետևանքն է, որ արցախցիները Հայաստանում են. Սուրեն Պետրոսյան Թող ԱԺ անվտանգության աշխատողները դուրս գան, տեղը ծառեր տնկենք, անվտանգ կլինի. Գառնիկ Դանիելյան Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները. ուղիղ Ժողովո՛ւրդ, ես ձեզ ասում եմ՝ պատերազմ չի լինելու, մի՛ վախեցրեք էս ժողովրդին. Սամվել Բաբայան Արցախի հարց չէ, համահայկական հարց է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Արցախը պետք է պահենք որպես մեզ համար ուղեցույց, որևէ մեկը սա չպիտի դիտարկի որպես ռազմատենչ խոսք Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց մասնակցում է նաև ՀայաստանըՍահմանազատման հիմքում կնքվող փաստաթուղթը պետք է վավերացվի ՍԴ-ում, ես հիմա այդ մասին խոսել չեմ կարող (տեսանյութ) Այն, ինչ Արցախում է եղել, հիմա լինում է Հայաստանում, տեսնում ենք, թե ով է հանձնում ՀՀ-ի տարածքները (տեսանյութ) Հացադուլավոր Լեո Նիկոլյանը քաղաքական ապաստան է խնդրում Հայաստանից (տեսանյութ)Սրբազանը Աստծու կողմից ուղարկված մարդ է, ինչպես Արցախում, այնպես էլ Կիրանցում հանձնում են մեր հողերը (տեսանյութ) Կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինիՈւՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Արցախի պատգամավորների և կառավարության անդամների հետՄենք ուրախ ենք հայ-ադրբեջանական պայմանավորվածության համար. ԷրդողանՈսկեպարից Բաղանիս տանող ճանապարհը շարունակում է փակ մնալԻրանում վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին և ուղղաթիռի վթարի մյուս զոհերինԿիրանցում ՔՊ-ն շռնդալից հաղթանակ է տանելու 2026-ի ընտրություններին. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Մի հատ պարզեք՝ էդ ով ա հլը. Ալեն Սիմոնյանը բարկացավ հարցազրույցը խանգարելու համար (տեսանյութ) Ադրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ջուր չի լինիԲագրատ Սրբազանի թեկնածությունը չենք քննարկել, զարմանում եմ, որ կա գեթ 1 մարդ, որ նման բան է մտածում (տեսանյութ) Քաղաքականությունը առևտուր ա, իսկ ասված է՝ «իմ հոր տունը առևտրի տեղ մի’ սարքեք». Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Այդ կոճակ սեղմողները մի օր փաստաբանի կարիք են ունենալու, ստիպված են այդ հարկային բեռով վարձել (տեսանյութ) Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Եթե անգամ ընդդիմությունը մանդատները դնի, արտահերթ ընտրություններ չեն լինելու. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Լուրջ մարտահրավեր է իրավական պետության համար, չպետք է ընդունվի փաստաբանի հարկման նախագիծը (տեսանյութ)
Ամենադիտված