Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ
Հասարակություն![Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ](/timthumb.php?src=disc/21-05-24/d1e3c67cceca69c18adc1fb0430cc1e2.jpg&w=780)
«Բանակային զորամիավորում կատարած այցի երկրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Սուրեն Պապիկյանը շրջել է ենթակառուցվածքներով, պատասխանատու սպաների հետ քննարկել անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, կարևորել բոլոր կառույցներում կեցության, մարտական պատրաստության ամրապնդման անհրաժեշտ պայմանների ստեղծումը, կահավորումը:
Զինվորական կառույցների շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, որոնք վերաբերում են ոչ միայն շենք-շինությունների կառուցմանը, այլև մարտական, զինվորական օբյեկտներ տանող ճանապարհների հիմնանորոգմանը, կահավորմանը կամ ամբողջությամբ նոր ճանապարհների ստեղծմանը:
Պաշտպանության նախարարը դրական է գնահատել կատարված աշխատանքը և բոլոր պատասխանատուներին հանձնարարել խստորեն հետևել ժամանակացույցին ու ծրագրերն ավարտել ժամանակին»։
![](banners/armflix.jpg)