«Ինձ թվում է՝ վաղն ավելի կշատանանք». Վանեցյանի որդին դուրս եկավ ոստիկանության բաժնից
ՏեսանյութերՈստիկանության բաժանմունքում հերթ էր, սպասում էինք՝ մեր հերթը գար, որ մտնեինք, մեր անուն, ազգանուններն էլ գրեին: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին ոստիկանության Էրեբուու բաժանմունքի մոտ լրագրողներին հայտնեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը, որին եւս բերման էին ենթարկել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից:
Նրա խոսքով, այսօր ոստիկանության կողմից բռնությունները իրենց հուշում է, որ պետք է պայքարել մինչեւ վերջ եւ հասնել նպատակին:
«Ինձ թվում է՝ վաղն ավելի կշատանանք եւ ավելի շուտ կհասնենք մեր մեր նպատըակին: Ես բոլորի նման հասարակ քաղաքացի են, անկախ նրանից, որ Արթուր Վանեցյանի որդին եմ, բոլորի պես պայքարում եմ»,-ասաց նա: