«Աշխարհի ամենաբարի եւ ամենագեղեցիկ տոնն է, հրեշտակների օրն է»․ Աննա Դովլաթյանը ջերմ լուսանկար է հրապարակել
ԺամանցԴերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում պատկերված են դերասան Դավիթ Աղաջանյանն ու զույգի դուստրը:
Հրապարակված լուսանկարին կից Աննան գրել է.
«Այսօր աշխարհի ամենաբարի եւ ամենագեղեցիկ տոնն է, հրեշտակների օրն է: Թող երկրի բոլոր մանուկները լինեն առողջ եւ ունենան անհոգ մանկություն, իսկ մենք ամեն ինչ կանենք, որ նրանք ունենան ամենաերջանիկ, ուրախ եւ խաղաղ մանկությունը: Շնորհավոր հունիսի 1»: