ԱԱԾ-ականների երեկվա «հայտնությունը» լրիվ զվարճանք էր ստեղծել
ԲլոգոսֆերաԱԱԾ-ականների երեկվա «հայտնությունը» լրիվ զվարճանք էր ստեղծել: Ով, ինչպես կարողանում էր արագ քայլում էր դեպի կառավարություն՝ դեմքները փակելով, ճաղավանդակների վրայով, անիմաստ շարժումներով: Այս մասին իր ֆեյսբուիքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«ԱԱԾ-ականների երեկվա «հայտնությունը» լրիվ զվարճանք էր ստեղծել։
Դեմքները փակ էր, որովհետև այն ամենն ինչ անում են ուժային կառույցները հակաիրավականից բացի պարզապես ամոթ է ու ամեն մարդ չէ, որ կարող է բաց դեմքով դուրս գալ հասարակության առաջ։
ՀԳ. Ոստիկանական խուլիգանություննների, բռնարարքների հետևանքով վնասվածքներ, կոտրվածքներ ստացող քաղաքացիները կառողջանան ու կվերադառնան, սակայն ոստիկանության մի շարք աշխատակիցների ամբողջ կյանքում հետապնդելու է այն պարզ ճշմարտությունը, որ իրենց տեսակը հասարակությունում այլևս տեղ չունի»,- գրել է նա։