ԱՄՆ-ն շարունակում է օգտագործել ռուսական էներգառեսուրսները
ԱՄՆԱՄՆ-ն ԵՄ երկրներին ստիպում է հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից, մինչդեռ իրենք շարունակում են օգտագործել դրանք։
Ռուս քաղաքական գործիչ Վյաչեսլավ Վոլոդինն ուշադրության է հրավիրել այս տեղեկության վրա: Նա նշել է, որ չնայած մարտի սկզբին Բայդենի կողմից սահմանված արգելքին, Ռուսաստանի Դաշնությունից նավթի մատակարարումները միայն աճել են, ինչի մասին վկայում են երկրի էներգետիկայի նախարարության տվյալները։
«Ռուսաստանից նավթի մատակարարումները մարտին փետրվարի համեմատ գրեթե կրկնապատկվել են՝ 2,325 մլն բարելից հասնելով 4,218 մլն բարելի։ Մեր երկիրը իններորդից բարձրացել է վեցերորդ տեղ՝ ԱՄՆ-ին նավթ մատակարարող խոշորագույն երկրների վարկանիշում։ Հիմա թող եվրոպացի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները բացատրեն, թե ինչու պետք է իրենց քաղաքացիները համակերպվեն Բայդենի թանկացման հետ»: