Երևանում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդ, որը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
ՀասարակությունՈստիկանության ՔՈԳՎ և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 8-ին Ստեփանավանի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Վանիկ Մ.-ն, որը փետրվարի 26-ից ՌԴ Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: