Շնորհակալ եմ, որ Գոհարն ինձ կյանք է նվիրել, անսահման սիրում եմ. Սերյոգան կրկին խոսել է իր և նախկին կնոջ հարաբերություններից
Ժամանց![Շնորհակալ եմ, որ Գոհարն ինձ կյանք է նվիրել, անսահման սիրում եմ. Սերյոգան կրկին խոսել է իր և նախկին կնոջ հարաբերություններից](/timthumb.php?src=disc/10-06-22/fb32495ab35295bd5cdb5121fae21e2d.jpg&w=780)
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ամուսինը՝ Սերյոգա Գրիգորյանը, բաժանությունից հետո իր ինստագրամյան էջը սկսել է ակտիվ վարել՝ պարբերաբար հարց ու պատասխաններ է կազմակերպում. հետևորդների հարցերի մեծամասնությունը վերաբերում է իր և նախկին կնոջ հարաբերություններին:
Նրա հետևորդներից մեկը գրել էր, որ Սերյոգան հաջողության է հասել Գոհարի շնորհիվ, և առանց իր նախկին կնոջ նա ուղղակի չէր լինի:
Սերյոգան էլ պատասխանել է. «Շնորհակալ եմ, որ Գոհարն ինձ կյանք է նվիրել, անսահման սիրում եմ»,- կես կատակ-կես լուրջ գրել է հայտնի դիմահարդարի նախկին ամուսինը:
Հարցերից մեկն էլ վերաբերում էր նրան, թե ինչ հարաբերույթուններ ունի Գոհար Ավետիսյանը իր նախկին ամուսնու ծնողների հետ, ինչին էլ պատասխանել է.
«Գոհար Ավետիսյանը շփվում է իմ ծնողների հետ, այդ հարցում նա խելացի է գտնվել»,- գրել է նա:
Նշենք, որ նախկին ամուսիններն ունեն մեկ որդի:
![](disc/10-06-22/69ad8ab02356d45abf7239d7fae1a5fc.jpg)
![](disc/10-06-22/a295b8805bcfc01af0e7dbd151de4db9.jpg)
![](banners/armflix.jpg)