Ստանիսլավ Զասը Արտակ Թովմասյանի հրավերով այցելել է «Հավերժների այգի» և ծառ տնկել
Հասարակություն![Ստանիսլավ Զասը Արտակ Թովմասյանի հրավերով այցելել է «Հավերժների այգի» և ծառ տնկել](/timthumb.php?src=disc/11-06-22/742796a41e4395928ed8209f6d7cfb26.jpg&w=780)
Այս տարի լրացավ Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ստեղծման 20 տարին։ Կազմակերպության տարեդարձը Հայաստանում նշանավորվեց նաև «Հավերժների այգում» խորհրդանշական ծառատունկով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան այցի ընթացքում իմ հրավերով եղավ մեր այգում, ծանոթացավ այգու գաղափարին, կառուցման պատմությանը, տեղանքի առանձնահատկություններին և մասնակցեց ծառատունկի արարողության:
Այս ծառը վստահաբար կդառնա հասարակական, պետական մակարդակով զարգացող և ընդլայնվող հարաբերությունների լավագույն խորհրդանիշը»,- ասված է հաղորդագրությունում:
![](disc/11-06-22/b6abf3bb2141eac08f7105fff6becb9f.jpg)
![](disc/11-06-22/d249a7fc87470dd00abc16b575f88cf1.jpg)
![](disc/11-06-22/d49d99abb2e8e0cd26f1bf481eb50f11.jpg)
![](disc/11-06-22/17e2eae5e7fdef99ddb15c8fbe3a5acb.jpg)
![](banners/armflix.jpg)