«Շտուտգարտի» թուրք ֆուտբոլիստը ձերբակալվել է 18-ամյա աղջկա բռնաբարության կասկածանքով
ՍպորտԻբիցայում ձերբակալվել է գերմանական «Շտուտգարտի» թուրք պաշտպան Աթաքան Կարազորը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ չնշելով պատճառը։
Իսպանական եւ գերմանական մամուլը գրել էր, որ հունիսի 8-ին Գերմանիայի երկու քաղաքացիներ Իբիցայում բռնաբարել են 18-ամյա աղջկա, որը դիմել է ոստիկանություն։ Ֆուտբոլիստը հերքում է մեղադրանքները եւ դիմել է փաստաբանների օգնության։
Կարազորը «Շտուտգարտում» է խաղում 2019թ․ հուլիսից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 24 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։