Ռուս «հավատացյալները» «ազատագրեցին» հայ քրիստոնեական դավանանքի խորհրդանիշը՝ Խաչքարը․ Ռուդոլֆ Հակոբյան
ԲլոգոսֆերաՌուդոլֆ Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարիուպոլ։
Ռուս «հավատացյալները» «ազատագրեցին» հայ քրիստոնեական դավանանքի խորհրդանիշը՝ Խաչքարը։
Ապազգայնացո՞ւմ։
Այս քարե խաչերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այս հայկական սրբավայրերը հազարավոր տարիներ շարունակ ականատես են եղել մարդկության դեմ հարյուրավոր պատերազմների և հանցագործությունների, իսկ այժմ նրանք նույնպիսի ականատեսներ են «ռուսական խաղաղության»՝ Ուկրաինա մուտքի և այն ամենի, ինչ բերում է այդ «խաղաղությունը»՝ հազարավոր անմեղ մահեր, ավերակներ, ինչի որ այս «չմարդիկ» վերածում են մեր ուկրաինական քաղաքները»։