Генсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание Палестины Президент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния» Военно-политическое противостояние России и Запада продолжается. Лавров В ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД Швейцарии Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима 

Աննա Հակոբյանը Նիցցայում մասնակցել է Պարսամյան դպրոցի 35-ամյակի հանդիսությանը

Общество

Հունիսի 26-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում։ Վարչապետի տիկինը համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց վարժարանում, ծանոթացավ դպրոցի հիմնադրման պատմությանը, կարևոր իրադարձություններին և ավանդույթերին։ Աժդերհանյանը նշեց, որ այժմ 85 աշակերտ ունեցող Պարսամյան դպրոցը տոնում է հիմնադրման 35-ամյակը։ Համալիրի ղեկավարի խոսքով՝ դպրոցը թեև ունի ֆրանսիական հանրակրթական դպրոցի գրանցում, սակայն դասավանդման ծրագրում պահպանել է հայերենի ամբողջական բաղադրիչը, գործում է նաև երգչախումբ, թատրոն և ժողովրդական պարի համույթ։

Աննա Հակոբյանը համալիրի տնօրինության, համայնքի ներկայացուցիչների, Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական Խորհուրդի՝ ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտտիի և պատգամավոր Քրիստելլե Դինտորնիի հետ համատեղ քննարկում ունեցավ։ Նորընտիր պատգամավոր Քրիստելլե Դինտորին, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ էր պատգամավոր  ընտրվել, իր իսկ խոսքով ՝ տեղեկանալով Աննա Հակոբյանի այցի մասին, շտապել էր օգտագործել առիթն անձամբ տիկնոջ հետ ծանոթանալու համար:

Մտքերի փոխանակությունից հետո մեկնարկեց Պարսամյան դպրոցի հիմնադրման 35 ամյակի առթիվ կազմակերպված հանդիսությունը։ Կիրկոր Աժդերհանյանը իր ելույթում հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին վարժարանի 35-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու հրավերը ընդունելու համար, ընդգծելով Հակոբյանի այցի կարևորությունը ինչպես իրենց կրթահամալիրի այնպես էլ Նիցցայի հայ համայնքի համար։

Ելույթով հանդես եկավ նաև պատգամավոր Էրիկ Սիոտտին, ով իր խոսքում նշեց, որ իր և հայկական համայնքի սերտ կապը տասնամյակների պատմություն ունի: Պատգամավորը հույս հայտնեց, որ Հայաստանի գործող իշխանության շնորհիվ էլ ավելի կսերտանա հայ-ֆրանսիական կապը:

«2018 թվականին մենք ուշի ուշով հետևում էինք Հայաստանում ծավալվող իրադարձությունների: Այն ինչ արեց հայ ազգը պարոն Փաշինյանի գլխավորությամբ, դեմոկրատիայի մի մեծ քայլ էր»,-շեշտեց Սիոտտին:

Հայաստանի հետ էլ ավելի ջերմ հարաբերություններ հաստատելու մասին խոսեց նաև պատգամավոր Քրիստելլե Դինտորնին՝ նշելով, որ տիկին Հակոբյանի գործունեությանը հետևում է վաղուց։

«Դուք ինձ համար օրինակելի կին եք եղել դեռ այն տարիներից, երբ աշխատում էիք որպես լրագրող: Ես լավ եմ հետևել ձեր անցած ճանապարհն ու հույս ունեմ, որ իմ գործունեության մեջ կկարողանամ ձեզ նմանվել»,-նշեց պատգամավորը՝ ևս մեկ անգամ շեշտելով Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը:

Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի ներկայացուցիչ Պիեռ Ֆիորին, ով բազմիցս է Հայաստանում եղել և քաջատեղյակ է քաղաքական զարգացումներից, իր խոսքում նշեց, որ 2018 թվականի գարնանն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Երևանից է հետևել:

«Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Հայաստանի և մեր քույր քաղաք Երևանի համար, այս տարի ևս ապրիլին Երևանում էի հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը և հանդիպելու քաղաքապետարանի մեր գործընկերներին՝ նրանց հանձնելով քաղաքապետի հատուկ նամակը ի նշան հետագա համագործակցության»,-իր խոսքում նշեց Պիեռ Ֆիորին:

Աննա Հակոբյան իր ելույթում, շնորհավորելով դպրոցի 35 ամյակի կապակցությամբ, ընդգծեց, որ եղբայրական Ֆրանսիայի հայ համայնքը իր հարուստ պատմությամբ ու ժառանգությամբ, ֆրանսիական հասարակության մեջ ունեցած բարձր հեղինակությամբ սփյուռքի կարևորագույն համայնքներից մեկն է։

«Երբ «Պարսամյան» վարժարանի հիմնադրման 35 ամյակի առթիվ ստացա հրավերը, մերժել պարզապես չէի կարող, որովհետև կրթությանն առնչակից ցանկացած թեմա ինձ հոգեհարազատ ու սիրելի է: «Պարսամյան» վարժարանն իրոք յուրահատուկ է. լինելով ֆրանսիական հանրակրթության դպրոց՝ դասավանդելիս պահպանում է հայկական կրթության ողջ բաղադրիչը՝ սկսած հայոց լեզվից մինչ հայկական մշակույթ, երգ, պար, թատրոն», – շեշտեց Աննա Հակոբյանը։

Վարչապետի տիկինը հատկապես կարևորեց այն փաստը, որ սփյուռքի հայկական դպրոցների առաջին համագումարը տեղի է ունեցել Պարսամյան դպրոցում։

«Եկեք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ուղղենք դպրոցի հիմնադիր բարերարներին՝ Թորոս, Լյուսի և Սյուզան Պարսամյաններին: Թող Կոտ դ’Ազուրի հայ համայնքում այսպիսի նշանակալի հոբելյանները շատ լինեն, մշտապես օրակարգում մնան հայկական թեմաներն ու դրանք քննարկվեն մայրենի լեզվով»- եզրափակելով ելույթը Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ իրենց հաջորդ հանդիպումը լինի Երևանում։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»Военно-политическое противостояние России и Запада продолжается. ЛавровВ ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД ШвейцарииПремьер Словакии Фицо пришел в сознание, его состояние остается тяжелымСтало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозг
Самое популярное