Apple-ը Samsung-ին մեղադրել է պլագիատի մեջ
Գիտություն և ՄշակույթApple-ի միջազգային մարքեթինգի բաժնի ղեկավար Գրեգ Ջոսվիակը հայտնել է, որ Samsung-ն օգտագործել է իրենցից գողացված տեխնոլոգիան իր առաջին սմարթֆոնների մշակման ժամանակ։ Այս մասին տեղեկություն է հայտնվել The Wall Street Journal վավերագրական ֆիլմում, որը համընկնում է առաջին iPhone-ի 15-ամյակի հետ։
Պատասխանելով մրցակցության սկզբնական փուլում Apple-ի և Samsung-ի միջև` սմարթֆոնների շուկայում հարաբերությունների մասին լրագրողի հարցին՝ Ջոսվիակն ասել է, որ հարավկորեական կորպորացիան «նյարդայնացրել է» իրենց։ Գրգռվածության պատճառը, ըստ Apple-ի ներկայացուցչի, եղել է այն, որ Samsung-ը տեխնոլոգիա է գողանում։
«Նրանք պարզապես մեծ էկրանով iPhone են պատրաստել», - ասել է Ջոսվիակը` հիշելով Apple-ի աշխատակիցների փորձը Samsung սմարթֆոնների հետ:
Թոփ մենեջերը նաև հավելել է, որ ամերիկյան կորպորացիան իր մրցակցի սարքերն ընկալել է որպես iPhone-ի վատ պատճեն։