Չինական «Tianwen-1» տիեզերական զոնդը Երկիր է ուղարկել Մարսի լուսանկարները (տեսանյութ)
ՏեսանյութերՉինական Tianwen-1 տիեզերանավը լուսանկարել է Մարսի ամբողջ մակերեսը՝ ներառյալ նրա հարավային բևեռը՝ 2021 թվականի սկզբից ի վեր ավելի քան 1300 անգամ պտտվելով մոլորակի շուրջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով չինական պետական լրատվամիջոցներին:
Tianwen-1-ը հաջողությամբ հասել է Կարմիր մոլորակ 2021 թվականի փետրվարին: Տիեզերքից արված լուսանկարների թվում են Մարսի հարավային բևեռի առաջին չինական լուսանկարները, որտեղ կենտրոնացած են մոլորակի գրեթե բոլոր ջրային ռեսուրսները:
2018 թվականին Եվրոպական տիեզերական գործակալության ուղեծրային զոնդը մոլորակի հարավային բևեռի սառույցի տակ ջուր է հայտնաբերել։
Ստորերկրյա ջրի հայտնաբերումը առանցքային է մոլորակի կյանքի պոտենցիալը որոշելու համար: Այն կարող է դառնալ կարևոր ռեսուրս ապագա հետազոտական բազաների համար:
Tianwen-1-ը նաև փոխանցել է Մարիների հովտի՝ 4000 կիլոմետր երկարությամբ հսկա ձորային համակարգի և հյուսիսային լեռնաշխարհի հարվածային խառնարանների պատկերները։
Բացի այդ, Tianwen-1-ը փոխանցել է վիթխարի Maunder խառնարանի եզրագծի բարձրորակ պատկերներ, ինչպես նաև 18000 մետրանոց Ասկրեյ հրաբխի օդային տեսարան, որն առաջին անգամ հայտնաբերվել է NASA-ի Mariner 9 տիեզերանավի կողմից ավելի քան հիսուն տարի առաջ: