2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ 

Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն

Բլոգոսֆերա

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։  Իշխանության նյարդերը տեղի տվեցին։ Փորձի պակասի և որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետևանքն էր։

Փողոցային ակցիաների ինտենսիվության անկումը համարվեց ճիշտ պահ՝ ԱԺ-ում ընդդիմությանը պաշտոններից զրկելու համար։ Սա ոչ միայն անիմաստ էր՝ որպես քաղաքական քայլ, այլև ստեղծեց խորհրդարանական ճգնաժամ։ Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրներում դա հանգուցալուծվում է նոր խորհրդարանի ձևավորմամբ։

Կան գործիչներ, որ վայր են դրել մանդատները, և դա նույնպես նոր իրավիճակ է ստեղծում։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս խորհրդարանը սպառվել է, մտել է մարման փուլ։

Բայց սա ամենևին չի ենթադրում, որ զարգացումներն արդեն հստակ են։

Կա երկու գործոն, որոնք էական ազդեցություն կարող են թողնել զարգացումների վրա. ընդդիմություն և արտաքին վտանգ։

Ընդդիմություն

Իշխանությունը սխալվեց՝ ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ։  Իշխանությունը չունի լուրջ սոցիալական հենարան, հանրային գիտակցության մեջ այն մերժված է։ Բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն, ամենևին։

Եթե ընդդիմությունը կարողանա օգտվել իշխանության սխալից (սխալներից) և հանրային լուրջ դժգոհություններից, ապա նոր իշխանության ձևավորումը տեխնիկայի հարց է։ Բայց դրա համար ընդդիմությունը պետք է անի խոր հետևություններ, ենթարկվի խորքային վերափոխումների՝ բովանդակային և կառուցվածքային։

Ի վերջո, կա հստակ հարց. եթե իրավիճակը բերի արտահերթ ընտրությունների, պատրա՞ստ են արդյոք ընդդիմադիր միտքը, ընդդիմադիր համակարգը այդ արագ արտահերթ ընտրություններին։ Կարծում եմ՝ ոչ։ Սա ցավոտ հարց է, բայց մյուս կարևոր հարցերի պատասխանները գտնվում են այստեղ։

Կարո՞ղ է մերժված իշխանությունը մնալ իշխանության. ցավոք, այո։ Այն կմնա իշխանության այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորել սոլիդ այլընտրանքային ուժ կամ ուժեր, հիմնված ոչ թե լոկ հակաթուրքականության վրա կամ քվոտավորված «հարթակի», այլ այնպիսիք, որոնք կառաջարկեն Հայաստանի հետպատերազմյան զարգացման հեռանկարը՝ հիմնված արժանապատվության և պրագմատիզմի, տարածաշրջանային և միջազգային նոր իրողությունների վրա։ Իշխանությունը կփոխվի այն  ժամանակ, երբ հասարակությունը կտեսնի այն ուժին կամ ուժերին, որին չի վախենա իշխանություն տալ։ Սա շատ կարևոր պահ է. ապաքաղաքական հասարակությունը կարող է մերժել իշխանությանը, բայց կհեռացնի նրան միայն այն դեպքում, երբ նոր եկողից վտանգ, արկածախնդրություն չի տեսնի, այլ տեսնի լրիվ հակառակը՝ կայունության, խաղաղության, զարգացման հեռանկար։        

Արտաքին վտանգ. սպասելի-անակնկալ

Հայաստանն այսօր ինքնահոսի մատնված կիսապետություն է, որի ճակատագիրը որոշում են այլ պետություններ։ Այդ պետություններից յուրաքանչյուրի խնդիրները մեկ օրում կարող են փոխել փխրուն բալանսը, որը շատ արագ կարտահայտվի Հայաստանի անպաշտպան սահմանների վրա։ Սա կլինի սպասելի-անակնկալ արտաքին ռիսկ, որը Հայաստանում ամեն ինչ կարող է մեկ օրում տակնուվրա անել։ Նաև այս սցենարի համար է շատ կարևոր ունենալ ոչ իշխանական սոլիդ ինստիտուտներ, կայացած միավորներ։ Սա գործ է, որ պետք է այսօր արվի. չանելը նշանակում է կա´մ չհասկանալ իրականությունը, կա´մ հետապնդել լրիվ այլ շահեր։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան
Ամենադիտված