Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլց Կիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին 

Տրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ Ռուբինյան

Արտաքին Քաղաքական

Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից ի վեր առաջին անգամ ունենք հստակ պայմանավորվածություններ, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Վիեննայում հուլիսի 1-ին Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ անցկացված թվով արդեն չորրորդ հանդիպմանը։ 

Անդրադառնալով նրան, որ կողմերը այդ օրը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, Ռուբեն Ռուբինյանը հստակեցրեց, որ երրորդ երկիր ասելով հասկանում են բոլոր երկրները, բացի Հայաստանից և Թուրքիայից: 
«Այսպիսի գործընթացներում շատ կարևոր է պայմանավորվածությունների իրագործումը, իսկ երբ խոսքը առաջին պայմանավորվածությունների մասին է, էլ ավելի կարևոր է դրանց ժամանակին իրագործումը, քանի որ դրանց իրագործումը կստեղծի վստահություն, չիրագործման դեպքում դա կխաթարի գործընթացը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Վիեննայում կողմերը նաև պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում  մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։

Ռուբինյանը նշել է, որ Վիեննայում ձեռք է բերվել քաղաքական որոշում, իսկ տեխնիկական դետալները՝ սահմանի հատման վայրը, ռեժիմ և այլն, դեռ պետք է աշխատանքային կարգով համաձայնեցվեն երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջոցով։ 

Դիտարկմանը, թե ինչ ենք հասկանում՝ ասելով, որ այդ պայմանավորվածությունները պետք է կատարվեն ամենասեղմ ժամկետներում, Ռուբինյանն ասել է, որ կոնկրետ ժամկետ չի կարող ասել։ «Ես տրամաբանական եմ համարում, որ այդ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում»,– ասել է նա։

Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ արդեն մոտ կես տարի առաջ է մեկնարկել կարգավորման այս գործընթացը, սակայն փաստ է, որ այսօր Հայաստանի և Թուրքիայի սահմանը բաց չէ, և դրա պատճառը Հայաստանում չէ, որ պետք է փնտրել։ «Բայց նաև փաստ է, որ առաջին անգամ է, որ մենք ունենք պայմանավորվածություն։ Եթե այդ պայմանավորվածությունը իրագործվի, կարելի կլինի ասել, որ մի կարևոր քայլ առաջ ենք արել այս գործընթացում»։

Հայաստանի հատուկ ներկայացուցիչը նաև ասել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է ցամաքային սահմանը բացել նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Ըստ նրա՝ եթե Թուրքիան առաջարկում է բանակցություններ վարել Թուրքիայում կամ Հայաստանում, կամ հայ պաշտոնյաներին հրավիրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու (այն արդեն տեղի է ունեցել), ապա տրամաբանական կլիներ, որ Թուրքիան համաձայներ նաև այս քայլին։

Հարցին, թե եղել է դեպք, որ հանդիպումների ընթացքում թուրք բանագնացը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապի Ադրբեջանի հետ, Ռուբինյանն ասել է, որ նման բան չի եղել։ «Ոչ, այս երկու գործընթացները անջատ են»,– ասել է նա՝ հավելելով, որ այդուհանդերձ, թուրք տարբեր պաշտոնյաների կողմից արվող հրապարակային հայտարարությունները կարող են նման տպավորություն ստեղծել, ինչը դրական չի կարող ազդել կարգավորման գործընթացի վրա։ 

Ռուբեն Ռուբինյանը նաև անդրադարձել է ընդդիմության պնդումներին, թե այս իշխանությունները Հայաստանը տանում են թրքացման։ Նա նշել է, որ ընդդիմության պնդումները հիմնավորված չեն, չկա որևէ փաստ այդ մասին։ Հաղորդավարի հարցին, թե արդյոք թուրքերը չեն պարտադրում հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, Ռուբինյանը բացասական պատասխան է տվել։ 

Ի պատասխան հաղորդավարի հարցի, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ընդդիմության հայտարարությունները օգնո՞ւմ են, թե խանգարում, Ռուբինյանն ասել է, որ դրանք ո՛չ օգնում են, ո՛չ էլ խանգարում են։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ամենադիտված