Փաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպել Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Շոլց Քիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին «Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը Կիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ) ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնին Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը 

Ընդդիմադիրների գրպանից՝ ՔՊ-ականների գրպանը.ինչո՞ւ են պահում աշխատավարձերը․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի նախագահը պարգեւատրել է ԱԺ պատգամավորներին: «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12- րդ կետով՝ կարգադրում եմ. Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի»,- կարդում ենք պաշտոնական հրամանում:

Բնականաբար, ԱԺ կայքում սույն հրամանի հետ հավելված չի ներկայացվել, եւ հասկանալի չէ, թե խոսքը որ պատգամավորների եւ, առհասարակ, ինչ գումարի մասին է: Սակայն, մեր տեղեկություններով, դրամական պարգեւի արժանացել են միայն «Քաղպայմանագրի» պատգամավորները: Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ականներին խորհրդարանի ղեկավարը պարգեւատրել է թերեւս նրա համար, որ հնազանդորեն դակում են մայր օրենքն աղճատող՝ իշխանության թիվ մեկ սահմանադրագետ Վահագն Հովակիմյանի երկնած նախագծերը:

«Ոչ, մենք պարգեւատրում չենք ստացել, ավելին՝ վերջին երկու ամիսներին ընդդիմադիր պատգամավորներից շատերիս աշխատավարձերից էականորեն պահումներ են արվել»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Որոշ տեղեկություններով, խոսքը 150-300 հազար դրամ պահումների մասին է: Վերջին ամիսներին՝ դիմադրության շարժումը սկսվելուց հետո, դրանից էլ առաջ, երբ ընդդիմադիրները մեկնել էին Արցախ, սակայն Բերձորից նրանց թույլ չտվեցին առաջ գնալ, ԱԺ ղեկավարությունը նիստերից ու քվեարկություններից բացակայությունների հիմքով ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերից պահումներ էր արել՝ հաշվի չառնելով, որ ընդիմադիրները հայտարարել են քաղաքական բոյկոտի մասին:

Պահումները տարբեր պատգամավորների պարագայում տարբեր են՝ կախված այն հանգամանքից, թե որ հանձնաժողովի անդամ է տվյալ պատգամավորը, հանձնաժողովը որքան հաճախակի է նիստեր հրավիրել։ Հետեւաբար՝ որքան շատ են բացակայությունները, այնքան մեծ է պահվող գումարը: «Պատգամավորներ կան, որ հունիս ամսին 200 հազար դրամ աշխատավարձ էլ չեն ստացել»,- ասաց մեր աղբյուրը:

Խորհրդարանում վերջին շաբաթներին խոսում են, որ ընդդիմադիրներից պահված գումարը, որը համարվում է տնտեսում, ԱԺ ղեկավարությունը բաշխել է ՔՊ-ականների միջեւ․ երեկվա կարգադրությունը, ըստ էության, հաստատեց այդ տեղեկությունը: Ավելին՝ տեւական լռությունից հետո ՔՊ-ականները երեկ կրկին հիշեցին ընդդիմությանը եւ խորհրդարանի արտահերթ նիստում առանձնակի ժրաջանությամբ «անդրադարձան» նրանց՝ թերեւս փորձելով արդարացնել ստացած պարգեւավճարները: Ռուբեն Ռուբինյանը, օրինակ, վերլուծեց ընդդիմության վերջին օրերի գործողությունները եւ եզրահանգեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փողոցում չեն, այստեղ չեն, երբ նրանց հարցնում են՝ վերադառնալո՞ւ են ԱԺ, նրանք ասում են՝ վերադառնալու ենք մեր օրակարգով։ Լավ, ո՞րն է իրենց օրակարգը»։

Ապա շարունակեց. «Իսկ նրանց հանրային ակտիվությունը վերջին օրերին սահմանափակվել է հետեւյալով՝ հրաժարականներ իրենց պաշտոններից այստեղ, մի քանի հոգու դեպքում էլ՝ մանդատներ վայր դնելը: Հետեւաբար` կարելի է եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգն ԱԺ-ից գլխիկոր փախչելն է»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ նկատեց՝ ընդդիմությունը հայտնի է կառավարության հասցեին բոցաշունչ մեղադրանքներով եւ դրանց հիմքում միշտ բանակն է դնում, մեղադրում, թե իշխանությունը բանակ չի ուզում․ «Իսկ ո՞ւր է ընդդիմությունը, որ կարծիք ասեր այս փաթեթների վերաբերյալ, սուր հարցեր տար պաշտպանության նախարարին»։ Ռուբինյանն ասվածին հավելեց․ «Որ փողոցում լինեին, կասեինք՝ փողոցում են, բայց ո՛չ փողոցում են, ո՛չ այստեղ։ Տարօրինակ իրավիճակ է»։ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը եւս խոսքն ուղղեց ընդդիմությանը, ասաց, որ երբ հարցը հասնում է հայրենիքի պաշտպանությանը, ընդդիմությունը նախընտրում է Երեւանում պաշտպանել հայրենիքը, իսկ երբ հարցը հասնում է եռամսյա հավաքներին, գերադասում է հանդես գալ որպես «կիսապաշտպան»։

Ռուբեն Ռուբինյանն Արսենյանի ելույթը եւս որպես առիթ օգտագործեց ու հավելեց․ «Ես կասեի՝ ոչ թե կիսապաշտպան, այլ՝ 4-րդ մրցավար»։ Իսկ խորհրդարանը նոն-ստոպ ռեժիմով քննարկում էր «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)
Ամենադիտված