Արթուր Միրանյանը լքում է «Ուրարտու»-ն
ՍպորտՀարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի հետ 26-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։
Հիշեցնենք, որ Միրանյանը «Ուրարտու» էր տեղափոխվել 2021 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս ընթացքում հարձակվողը թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։