Գաղտնի ծննդաբերությո՞ւն․ Իլոն Մասկը 9-րդ անգամ հայր է դարձել
ԺամանցԻլոն Մասկը երկվորյակների հայր է դարձել: Ըստ Business Insider պորտալի՝ նրա երկվորյակների մայրը Մասկին պատկանող Neuralink neurotech ընկերության թոփ-մենեջեր Սիոբհան Զիլիսն է, և երկվորյակները ծնվել են անցյալ տարի։ Երկվորյակների ծնվելու մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ դատարանին հոր անունը տալու միջնորդություն է ներկայացվել։
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, երեխաները ծնվել են Մասկի և երգչուհի Գրայմսի՝ փոխնակ մոր օգնությամբ երեխայի ծնվելուց մի քանի շաբաթ առաջ՝ դեկտեմբերին։ Հայտնի է, որ գործարարը, ով Երկրի բնակչության աճի կողմնակից է, այսպիսով՝ ինը անգամ հայր է դարձել։