Շիրակցիների արձագանքը՝ Կարեն Սարուխանյանի՝ ԱԺ վերադառնալուն
ПолитическиеԿարեն Սարուխանյանն Աժ-ում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր։ Իր առաջիկա խորհրդարնական գործունեության մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Կ. Սարուխանյանը նշեց, որ դեռևս որոշված չէ, թե որ հանձնաժողովում է ընդգրկված լինելու, բայց միանշանակ նրա ուշադրության ներքո են լինելու Շիրակի և շիրակցիների խնդիրները: Խոսելով շիրակցիների արձագանքի մասին՝ նա նշեց.
«Շիրակցիները դրական են արձագանքել իմ՝ ԱԺ պատգամավորական մանդատը վերցնելուն, վստահ եմ, որ իմ աշխատանքով կարդարացնեմ նրանց բոլորի սպասելիքները: Շիրակում խնդիրներ շատ կան, որոնց ես տեղյակ եմ և կփորձեմ օգտակար լինել, ուղիներ գտնել դրանց լուծման գործում: Ամենահրատապը Շիրակի մարզում, թերևս, բնակարանային խնդիրն է, որպես աղետի գոտի՝ երկրաշարժի հետևանքները դեռևս ամբողջությամբ վերացված չեն, մյուսը զբաղվածության խնդիրն է»: