Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Էրեբունի հնավայր
ՔաղաքականՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Էրեբունի հնավայր` Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Կլերֆոնտենից ժամանած ֆրանսիացի հնագետներ Ստեֆան Դեշանի և Ֆրանսուա Ֆիշեի ուղեկցությամբ, ովքեր դեսպանին են ներկայացրել հնավայրում հայ և ֆրանսիացի ուսանողների օգնությամբ կատարված հնագիտական պեղումները։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից: