Freedom House-ը Փաշինյանին կոչ է արել՝ «թափանցիկ» ասուլիսներով հանդես գալ
ՔաղաքականՄիջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում՝ լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապի միջոցները, այդ թվում, բաց և թափանցիկ ասուլիսների միջոցով, ժողովրդավարության առողջ գործունեությունն ապահովելու համար: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում: