Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՇրի Լանկայի տնտեսական վիճակից դժգոհ մի խումբ ցուցարարներ ներխուժել են նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի նստավայր։ Ինչպես երևում է համացանցում տարածած տեսանյութերից, նրանք գրավել են նստավայրը և ազատ շրջում են այնտեղ։ Ada Derana հրատարակությունը հայտնել է, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների ուղղությամբ։ Բողոքի ցույցերի արդյունքում՝ 33 մարդ հոսպիտալացվել է, երկուսի վիճակը ծանր է։