Ցուցարարները փորձել են գրոհել Շրի Լանկայի վարչապետի նստավայրը (լուսանկարներ)
ԼուսանկարներՇրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում ցուցարարները փորձել են նորից գրոհել երկրի վարչապետի՝ քաղաքի կենտրոնում գտնվող նստավայրը, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, դեպքի վայրից հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։
Շրի Լանկայի նախկին նախագահ Գոտաբայա Ռաջապակսան երկրի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեին։
Ցուցարարները ցանկանում են ներխուժել վարչապետի գրասենյակի տարածք, հավելում է լրատվական գործակալությունը։ Նրանք կոտրում են ցանկապատերը և փորձում բարձրանալ դրանց վրայով։ Ցանկապատի հետևում զինված ուժայինների ներկայացուցիչներ են, մի քանիսը՝ հակագազերով։
Ուժայիններն արդեն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, սակայն դա առանձնապես ազդեցություն չի ունեցել, նշում է լրատվական գործակալության թղթակիցը։ Ցուցարարները ցրվելու մտադրություն չունեն և դեռևս գտնվում են վարչապետի շենքի հարակից ցանկապատերի մոտ։
Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ Գոտաբայա Ռաջապակսան, շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, լքել է երկիրը և թռել Մալդիվներ։