Մեծ Բրիտանիայի ՊՆ Բեն Ուոլեսը հրաժարվել է վարչապետի պաշտոնի հավակնություններից
ԻրանՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Twitter-ում հայտնել է, որ չի մասնակցի Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարին, գրում է Gazeta-ն։
«Մրցարշավին մասնակցելու հնարավորությունը ուշադիր քննելուց և գործընկերների ու ընտանիքի հետ քննարկումներից հետո ես որոշեցի չմասնակցել Պահպանողական կուսակցության ղեկավարության ընտրապայքարին։ Ես անչափ շնորհակալ եմ իմ բոլոր գործընկեր պատգամավորներին և մյուս կուսակիցներին, ովքեր իրենց աջակցությունն են խոստացել»,- ասել է նա։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը հավելել է, որ «դա հեշտ ընտրություն չէր», սակայն ինքը կենտրոնացած է «մեծ երկրի անվտանգության ապահովման վրա»։
Ուոլեսը Բորիս Ջոնսոնին փոխարինելու ֆավորիտ էր՝ ըստ կուսակցության 716 անդամների հարցման: Նրան հաջորդում են Առևտրի քաղաքականության կրտսեր նախարար Փեննի Մորդոնը (12%), ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը (10%) և Թագավորության արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, ով 8%-ով հայտնվել է չորրորդ տեղում։
Բրիտանական պահպանողականները մտադիր են մինչև 2022 թվականի սեպտեմբեր փոխարինող գտնել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրության կարգը պաշտոնապես կհաստատվի հուլիսի 11-ին։ Պահպանողական կուսակցության առաջնորդ դառնալու մրցավազքը տեղի կունենա մի քանի փուլով։
Իր հրաժարականի մասին Ջոնսոնը, ինչպես հայտնի է, հայտարարեց հուլիսի 7-ին։