Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան ՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը գալիս է Երևան (օր 2)  

Ձայնագրությունում այլ անձանց մասին խոսակցությունները հրապարակել չեմ կարող, դրա բարոյական իրավունքը չունեմ․ Վարդազարյան

Քաղաքական

 Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուրբաթ՝ հուլիսի 8-ին, վկայի կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ իր հրապարակած ձայնագրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանը:

«Հարցաքննության ընթացքում ինձ խնդրել են տրամադրել ձայնագրության ամբողջական տարբերակը, սակայն ես մերժել եմ: Ես հրապարակել եմ ձայնագրության այն հատվածները, որոնք վերաբերում են իմ անձին եւ գործունեությանը, ընդ որում՝ հրապարակել եմ բոլոր այն հատվածները, որոնք ինձ են վերաբերում, որպեսզի խեղաթյուրում չլինի: Եվ որպես փաստ է արձանագրվում է, որ իմ նկատմամբ կատարվող գործընթացը քաղաքական հետապնդում է: Այլ անձանց եւ իրադարձությունների մասին խոսակցությունները, որոնք եղել են հանդիպման ընթացքում, ես հրապարակել չեմ կարող, որովհետեւ դրա բարոյական իրավունքը չունեմ, իսկ իմ վերաբերյալ հատվածները հրապարակելու ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական իրավունքներն ունեմ: Իմ կարծիքով՝ ձայնագրության ամբողջական տարբերակը գործի ընթացքը փոխել չի կարող»,- նշեց նա։

Ռուբեն Վարդազարյանի խոսքով՝ իր հետ անցկացված հարցաքննությունն ինքը գնահատում է արդար եւ օբյեկտիվ: «Հարցադրումների որակից եւ սրումից, ես պատկերացրի, որ եթե ես լինեի քննիչը, օբյեկտիվորեն կտայի հենց այդ հարցերը, որոնք ինձ են տրվել: Ցանկացած նախաքննություն՝ առնվազն սկզբնական փուլում, նշանակում է, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ են հայտնաբերվել: Ես զգացել եմ, որ քննիչներն այդ առերեւույթ հանցագործությունը նկատել են, եւ քննությունը գնում է իր բնականոն հունով: Թե ընթացքն ինչպես կդասավորվի, չեմ կարող ասել»,- ընդգծեց Վարդազարյանը:

Նա նշեց, որ ինքը տեղեկություն չունի՝ ԲԴԽ նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանը եւս հրավիրվել է հարցաքննության, թե՝ ոչ:

Ռուբեն Վարդազարյանի խոսքով՝ բավական ծավալուն թեմա է այն, թե ինչու ԲԴԽ նախագահի ընտրությունների ժամանակ խորհրդի դատավոր անդամները չընտրեցին գիտնական անդամներին եւ խորհուրդն այդպես էլ նախագահ չունեցավ։

«Դատական իշխանության անկախությունը պահելու եւ պրոֆեսիոնալ մարդ ընտրելու անհրաժեշտություն կա, այսինքն՝ մարդ, որը ծանոթ է դատական համակարգին, դատական իշխանությանը, խնդիրներին ու մարտահրավերին, որոնք ծառացած են դատական իշխանության առջեւ: Պետք է լինի այնպիսի մարդ, որն առնվազն մտահոգ է, բանիմաց եւ արհեստավարժ է այդ հարցում: Կարծում եմ՝ գիտնական անդամների շարքում նման մարդու չեն գտել»,- ասաց ԲԴԽ նախկին նախագահը։

Ռուբեն Վարդազարյանը չբացառեց, որ ԲԴԽ անդամներից տարիքով ավագ Ստեփան Միքայելյանը հրաժարվեց լինել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, քանի որ մասնակցել է իր եւ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպմանը. «Ենթադրում եմ, որ նաեւ դա է պատճառներից մեկը եղել»:

Հարցին, թե հնարավոր է, որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի պատճառը, ոչ թե առողջական խնդիրներն են, այլ ձայնագրությունը, Վարդազարյանը պատասխանեց.  «Հնչել է, որ առողջական խնդիրներ են պատճառը: Մնացածն արդեն ընթերցողի ճաշակին, հավատալուն կամ չհավատալուն եւ առողջ տրամաբանությանն է թողնված: Իրականությունը ոչ մեկը չի իմանա»:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը եւ փաստաբան, ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Ձայնագրության հրապարակումից երեք օր անց՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

Գագիկ Ջհանգիրյանը նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է: Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։ Արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը: Իսկ հուլիսի 1-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, առողջական խնդիրները մատնացույց անելով, հրաժարական  տվեց ԲԴԽ անդամի պաշտոնից:

Հունիսի 4-ին՝ ԲԴԽ նախագահի ընտրության ժամանակ գիտնական անդամներից որեւէ մեկը չընտրվեց նախագահի պաշտոնում: Քանի որ ԲԴԽ ավագ անդամը՝ Ստեփան Միքայելյանը, հրաժարվել է կատարել ԲԴԽ նախագահի պարտականությունները, դրանք կատարում ավագ մյուս անդամը՝ Սերգեյ Չիչոյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Հայաստանի բնակչության 80 տոկոսն ընդդիմադիր է. Կարեն Իգիթյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԽոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորՄայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ՀունգարիայումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցըԻրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժելԵթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՄենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԵս այստեղ մի փոշու հատիկ եմ, եթե Եկեղեցին ոտքի է կանգնել, ես ով եմ, որ այստեղ չլինեմ Դեռ շատերն են միանալու այս շարժմանը. Գառնիկ Դանիելյան ՔՊ-ինը անօգնական, ճնշված ու ստորացված լինելու օրակարգն է. Սուրեն Պետրոսյան Երբևէ ոչ մի երթի չեմ մասնակցել, բայց սա հույս է, խեղդվողի վերջին չոփը. Արման-ՆուռՔաղաքացիների երթը դեպի Երևան շարունակվում է (լուսանկարներ)Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՈՒՂԻՂ. Մեկնարկվել է Դիլիջանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի ԵրևանԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետՄեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ ԱրբազանԴիլիջանի խանութներից մեկի տերերը հյուրասիրում են քայլերթի մասնակիցներին Շարժումն ինքնամաքրման, ինքնահաշվետվության, ինքնաճանաչողության համար պիտի անենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ոնց կարող ենք այսքան խեղճ ու տկար լինել, այսպես այլևս չի լինելու, հերիք է ստորացված լինել. Սրբազան Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՍրբազանին ծափերով ու աղուհացով դիմավորեցին Դիլիջանում (տեսանյութ)Ուժգին կարկուտ Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀոգին հաղթել է «դուխ»-ին, ժողովուրդը կազատագրվի այս նվաստացումից, հոգևոր ՀՀ-ի հաղթանակը կքնելու ենք (տեսանյութ)Իշխանություններին խոհեմության կոչ կանեի. Ասպրամ ԿրպեյանՊատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին (տեսանյութ)Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ ՍրապիոնյանԲագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան«Շատ շուտով». Վարդան Ղուկասյանը լուսանկար է տեղադրելՄերը այս իշխանության հակառակն է, իրենք ատելություն են ներարկել, հերիք է, կասեցնելու ենք այդ ընթացքըԱյս շարժումը 2018-ի հետ որևէ աղերս չունի, չկա նմանություն. մենք տարալուծում ենք բաժանարար գծերը (տեսանյութ)Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Լիբանանում տեղի է ունեցել «Ո՛չ Հանձնողական Քաղաքականությանը» խորագրով նստացույց (լուսանկարներ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը գալիս է Երևան (օր 2) Մեր իղձերն ու երազները պետք է ավելի մեծ լինեն, քան մեր կյանքը. Բագրատ ՍրբազանՄայիսի 5-ի աստղագուշակ
Ամենադիտված