Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ աջակցում են սրբազան շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Դուք էն տեսակն եք, որ վաստակաշատ բժիշկ եք աշխատանքից ազատում, հաղթած գեներալ եք կալանավորում. Աղասի Միքայելյան Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Գեղամ Փաշիկյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ 

Ապստամբությունը բնական իրավունք է․ Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը

Քաղաքական

««Իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը արևմտյան քաղաքակրթության անկյունաքարային սկզբունքներից կարևորագույնն է: Այդ քաղաքակրթության ձևավորման ակունքներում կանգնած է եղել նաև հայ ազգը:

Ըստ այդմ, երբ անհատի, կամ մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացվում է, թեկուզ և կեղծ ժողովրդավարության շղարշի ներքո, ավելին` կառավարիչների կողմից սպասարկվում է օտարի շահը, ապա ապստամբությունը դառնում է բնական իրավունք։ Ըստ էության, ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի բաղադրիչ է և ուղղակիորեն ամրագրված է միջազգային իրավունքի ու մի շարք գերտերությունների հիմնարար ակտերում։

Այդ իրավունքն անուղղակի կերպով ամրագրված է նաև բազմաթիվ պետությունների սահմանադրություններում, այդ թվում նաև մինչ օրս, Հայաստանի Հանրապետության՝ սոսկ դեկլարատիվ բնույթ կրող ու չիրացված, սահմանադրության մեջ` ի դեմս վերոհիշյալ իշխանությունը ժողովրդին պատկանելու վերաբերյալ դրույթի։

Վերջին դարերում այլ քաղաքակրթություն դավանող ուժերը նվաճել են մեր երկիրը, գաղութացրել են և առայսօր շարունակում են տիրել մեզ: Ցավոք, այդ ընթացքում օտար ուժերին սպասարկողներ մեզանում գտնվել են մշտապես: Դրանց թվին են պատկանում նաև 1991 թվականից de jure անկախ, սակայն de facto նեոգաղութացված Հայաստանի նշանակովի բոլոր ադմինիստրացիաները:

2016 թվականի հուլիսի 17-ին հայ ազգի նվիրյալ զավակներից բաղկացած Սասնա Ծռեր խմբավորումը ապստամբեց օտարի շահը առաջ մղող օրվա իշխանությունների և նրանց հովանավորող օտարերկրյա ուժերի դեմ: Սասնա Ծռեր խմբավորումը զինված ապստամբությամբ իրացրեց բնական իրավունքը և ազդարարեց, որ հայ ազգը դեմ է Արցախն օտարելու և Հայաստանի Հանրապետությունը լուծարելու ռուս-թուրքական ծրագրին։ Ապստամբությունը նպատակ դրեց ժողովրդի կամքի պարտադրմամբ տապալել այդ ծրագիրը սպասարկող ռեժիմին, ձևավորել ազգային կառավարություն և ազատագրվել ռուսական գաղութատիրությունից։

Ապստամբությունը չհասավ իր վերջնական նպատակին, բայց, այդուամենայնիվ, նախադրյալներ ստեղծեց և ժամանակ տրամադրեց իշխանություններին՝ խուսափելու սպասվող աղետից, որը պետք էր պարզապես խելամտորեն օգտագործել: Ավաղ, ժամանակը մսխվեց, ցուցաբերվեց հանցավոր անգործություն, ոչինչ չարվեց օտարի ծրագրերին հակազդեցություն կազմակերպելու համար: Հակառակ դրան, գաղութարարը կրկին նախաձեռնողականություն ցուցաբերեց և 2018 թվականի կեղծ հեղափոխությամբ իշխանության բերեց նոր, բոլորովին արդեն անհայրենիք խամաճիկների, որոնց միակ առաքելությունը ռուս-թուրքական վերջնական հայակործան ծրագրի սպասարկումը պետք է դառնար: Ծրագրի առաջին մասն ի դժբախտություն մեզ հաջող իրականացվեց` Արցախը հանձնվեց թշնամիներին, այժմ ընթանում է Հայաստանի լուծարման ռուս-թուրքական ծրագրի վերջին արարը: Այդ առումով, բոլորովին պատահական չէ, որ երկարատև ազատազրկման են դատապարտվում Սասնա Ծռեր խմբավորման անդամները, քանի որ հենց նրանք են հայակործան ծրագրերը խափանողները, ըստ այդմ գաղութարարի և նրա խամաճիկ կառավարիչների համար վտանգ ներկայացնողները: Բնական էր, որ 30 տարի Հայաստանը կեղեքած որևէ հանցագործ իշխանավոր պատիժ չպետք է կրեր, ավելին` նրանցից շատերը այժմ էլ դիրքավորել են որպես ընդդիմադիրներ և շարունակում են գաղութարարի սցենարով մոլորեցնել հասարակությանը, նպատակ ունենալով թույլ չտալ ազգային զարթոնքի սկզբնավորումը:

Այդուհանդերձ, ընդունելով, որ պահն օրհասական է, որ հայ ազգը կանգնած է ճակատագրական` լինել-չլինելու խնդրի առջև, Ազգային-ժողովրդավարական բևեռն ապստամբության օրվա առթիվ շնորհավորում է մեր ժողովրդին և հավաստիացնում, որ ամեն ինչ անելու է կարճաժամկետ հեռանկարում գողացված հեղափոխությունը ժողովրդին վերադարձնելու և ինքնիշխան, անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու՝ նրա իղձն իրականություն դարձնելու համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ»,-նշվում է հայտարարության մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլ ի՞նչ հավաք՝ առանց սև ու կարմիր բերետների, Փաշինյանը գալիս է Օպերայի շենք (տեսանյութ) Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցերի շուրջՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են Ոստիկանական բեռնատարները Կենտրոն նոր ուժեր են տեղափոխում (տեսանյութ) Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) Օկուպացված Իվանյանում այսօր տեղի կունենա ՌԴ խաղաղապահների դուրսբերման հանդիսավոր արարողությունըՀարյուրավոր ոստիկաններ՝ Օպերայում, կենտրոնն ամբողջությամբ շրջափակվել է ուժայինների կողմից (տեսանյութ)Դավթաշեն-Աշտարակի խճուղի հատվածում՝ Աշտարակ քաղաքից դեպի Երևան ուղղությամբ, նոր արագաչափ է տեղադրվելՀՀ ՊՆ-ն Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսինՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումՔննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը ՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ) ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ աջակցում են սրբազան շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականըԴուք էն տեսակն եք, որ վաստակաշատ բժիշկ եք աշխատանքից ազատում, հաղթած գեներալ եք կալանավորում. Աղասի ՄիքայելյանԹրամփի Boeing-ը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռիՍմբատ Գրիգորյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետՍատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունըԳեղամ Փաշիկյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետԻշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՀրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետՎահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառըԲագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն աջակցելու համար աշխատանքից հեռացնում են Հայաստանի լավագույն բժիշկներից մեկին․ պատգամավոր Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. ԳալուզինՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սամվել Դանիելյանը Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել (տեսանյութ)Բագրատ Սրբազանն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ճանապարհը․ «Հրապարակ»ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցըԳյումրիում ևս անհնազանդության ակցիա է (տեսանյութ)Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանը ռազմականացնելու ծրագրեր ունի. ՌԴ ԱԳՆՓրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Բագրատ Սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժըՀայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում Քաղաքացիները 15:30-ից կդրսևորեն իրենց խաղաղ անհամաձայնությունը. որ փողոցներն են փակ լինելուՄԻՊ Անահիտ Մանասյանը, կարծես, նույնպես լծվել է հոգեւորականներին պիտակավորելու գործին․ «Հրապարակ»Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք. Վահե Հովհաննիսյան Դանիայի Թագավորությունում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ամո՜թ» վանկարկումներով (տեսանյութ)Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահի պաշտոնակատարին Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն և հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. ՄԻՊ Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը 5 օրով մեկնում է Փարիզ Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի ՀոխիկյանԻնչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա․ «Հրապարակ»Ռուբեն Հայրապետյանը հոգացել է ստենդավորման ծախսերը․ լրագրողը շնորհակալություն է հայտնելԳիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն ՄելիքյանԻ՞նչ է նշանակում՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը. Եկեղեցականը քաղաքացի չէ՞. Ստամբոլցյան (տեսանյութ)
Ամենադիտված