Նիկոլիզմի դեգրադացիան հասել է պիկին․ Բաբկեն Հարությունյան
Բլոգոսֆերա«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԲՈՒՀ-երին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է ընդամենը 1433-ը, թափուր է մնացել 550 անվճար տեղ: Վճարովի 21 761 վճարովի տեղերից համալրվել է 6518-ը։ Հայաստանում կրթական մակարդակն ու բարձրագույն կրթություն ստանալու ցանկությունն այնքան է ընկել, որ անվճար տեղերի մոտ 25%-ը և վճարովիի մոտ 70%-ը թափուր է մնացել։ Այս աղետալի վիճակը գուժում է դպրոցների ունայնության, իշխանության` տգիտության, ինչպես նաև տարիներ կամ, ավելի ճիշտ, երեք տասնամյակ շարունակ կրթական և կառավարման համակարգի անդադար դեգրադացիայի մասին։ Նիկոլիզմի շարունակական ուղղակի դեգրադացիան հասել է պիկին, քանզի երիտասարդները տեսնում են, որ պաշտոն ունենալու համար բավարար է թրաշ պահելն ու Նիկոլենց հետ անձնական կապեր ունենալը։ Հետո էլ զարմանում ենք, թե ոնց մեր ժողովուրդը դարձավ այսպիսին։ Հայաստանյան կրթական և գիտական որակի բարելավում առաջիկա տասնամյակում պետք չէ սպասել»։