Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը հայտնի է
Քաղաքական![Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը հայտնի է](/timthumb.php?src=disc/18-07-22/a066b2d37aa91212327f9cde08f6c4c1.jpg&w=780)
Ըստ դիահերձման արդյունքների՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը եղել է գլխուղեղի կաթվածը: Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացել է հավաստի աղբյուրներից: Շուտով կլինի այս տեղեկության հաստատման մասին հայտարարություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 15–ին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է:
![](banners/armflix.jpg)