Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պատրաստվում են մեծ հարսանեկան տոնակատարություն կազմակերպել
ԺամանցՋենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը, ովքեր նախօրեին ամուսնացել են Լաս Վեգասում, պատրաստվում են հարսանիքի կապակցությամբ տոնակատարություն կազմակերպել ընկերների և ընտանիքի համար։ Այս մասին հայտնում է People հրատարակությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ ինսայդերի՝ Լոպեսն ու Աֆլեքը «ծրագրում են մեծ խնջույք կազմակերպել՝ նշելու իրենց հարսանիքը ընտանիքի և ընկերների հետ»: Իսկ ինչ վերաբերում է մեղրամսին, զույգը դեռ պլաններ չունի։
Ջենիֆերն իր հերթին հայտարարել է, որ Բենի հետ «ամեն օրը նման է մեղրամսի»։
Ինչպես հայտնել ենք, Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնացել են անցած շաբաթավերջին՝ Լաս Վեգասում։
«Մենք արեցինք դա։ Սերը գեղեցիկ է բան է։ Սերը լավ բան է: Եվ, պարզվում է, սերը համբերատար է։ Անցած գիշեր մենք թռանք Վեգաս, չորս այլ զույգերի հետ միասին կանգնեցինք գրանցման հերթում: Մենք բոլորս ուզում էինք նույն բանը, որպեսզի աշխարհը մեզ ճանաչի՝ որպես ամուսիններ, ուզում էինք մեր սերը հայտնել ամբողջ աշխարհին ամուսնության հնագույն և գրեթե համընդհանուր խորհրդանիշի միջոցով»,֊ գրել է Ջենիֆեր Լոպեսն իր On the JLo կայքում։